ՀՖՖ փոխնախագահը՝ Հենրիխ Մխիթարյանի ապահովության մասին

Օրերս անընդհատ քննարկվում է Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում ընթացող Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Չելսի» - «Արսենալ» հանդիպումը: Նշենք, որ «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Անդրադառնալով այս թեմային՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը Հանրայինի եթերում ասել է. «Երբ մենք ասում ենք անվտանգություն ապահովել, դա այդքան էլ այդպես չէ, որովհետև մենք ունենք մեր տեղեկություններն այդ գործընթացի մասին: Անվտանգություն ապահովել նշանակում է ամեն ինչն անվտանգ լինել. նա պետք է անվտանգ լինի, որ քսենոֆոբ հայտարարություններ չհնչեն ստադիոնում, նա պետք է կարողանա, հաղթելու դեպքում, անվտանգ իր երկրի դրոշը բարձրացնել: Իմ տեղեկություններով, նախապես խորհուրդ է տրվել դա չանել»:
Նա նշել է, որ բացի անձի ֆիզիկական ապահովությունը՝ կա նաև խոսքի ազատություն, մարդու ազատ դրսևորման իրավունք և այլ գործոններ. «Սրանք, բնականաբար, չէին պաշտպանվելու, և դա ակումբի ու ֆուտբոլիստի որոշումն էր»,- ասել է Մելիքբեկյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
145Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
184Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
24501.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
24301.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
33931.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
41630.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
201927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65827.10.2026, 19:30