«Չելսի»-ն, հաղթելով «Արսենալ»-ին, նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը

452
Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 00:55
Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը։ «Չելսի»-ն 4։1 հաշվով հաղթեց «Արսենալ»-ին և նվաճեց գավաթը։
Հանդիպման 49-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Չելսի»-ի հարձակվող Օլիվյե Ժիրուն, ապա նրա թիմակից Պեդրոն, հանդիպման 60-րդ րոպեին, կրկնապատկեց հաշիվը։ 5 րոպե անց Էդեն Ազարն արդեն 3-րդ գնդակն ուղարկեց «Արսենալ»-ի դարպասը։ 4 րոպե անց՝ հանդիպման 69-րդ րոպեին, «Արսենալ»-ի կիսապաշտպան Ալեքս Իվոբին կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1։3, սակայն ևս 3 րոպե անց Ազարը դուբլ ձևակերպեց՝ «Արսենալ»-ի դարպասն ուղարկելով 4-րդ գնդակը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
145Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
184Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
24501.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
24301.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
33931.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
41630.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
201927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65827.10.2026, 19:30