Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Բաքվի մարզադաշտում արգելված է եղել Մխիթարյանի մարզաշապիկը

Բաքվի մարզադաշտում արգելված է եղել Մխիթարյանի մարզաշապիկը
392
Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 01:55

Այսօր Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի» - «Արսենալ» հանդիպումը։ «Չելսի»-ն 4։1 հաշվով հաղթեց «Արսենալ»-ին՝ նվաճելով գավաթը։

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել խաղին՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Նրա շուրջ բազմաթիվ խոսակցություններից ելնելով՝ ռուսական «Sport24» կայքի լրագրող Յարոսլավ Կուլեմինը որոշել է մարզադաշտ մտնել Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը պայուսակի մեջ, սակայն նրան դա անել թույլ չեն տվել՝ նշելով, որ դա արգելված է Ադրբեջանի օրենքներով։