Էլինա Դանիելյանը հաղթել է աշխարհի փոխչեմպիոնուհուն

Հեղինակավոր «Chess.com» կայքն այս տարի առաջին անգամ կազմակերպում է «Women Speed Chess Championship»՝ Կանանց արագ շախմատի մրցաշարը որին մասնակցում են 8 շախմատիստուհիներ:
Մրցաշարի 7 մասնակիցները, համաձայն իրենց բարձր գործակցի, ընտրվել են կազմակերպիչների կողմից, իսկ 1 տեղի համար անցկացվեց որակավորման մրցաշար, որի հաղթող դարձավ Էլինա Դանիելյանը:
Համաձայն կանոնադրության՝ Էլինա Դանիելյանի մրցակիցը դարձավ մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող, արագ շախմատի աշխարհի չեմպիոն և կանանց աշխարհի փոխչեմպիոն Եկատերինա Լագնոն: Մրցախաղերը անցկացվում են հետևյալ ձևաչափով՝ մասնակիցները 90 րոպե խաղում են 5 րոպե + 1 վայրկյան ժամակարգով, այնուհետև 60 րոպե՝ 3 րոպե +1 վայրկյան ժամակարգով և վերջում 30 րոպե մասնակիցները խաղում են 1 + 1 ժամակարգով: Մրցախաղն անցավ լարված և հավասար պայքարում: 5 +1 ժամակարգում Դանիելյանը հաղթեց 4.5 - 3.5 հաշվով: 3+1 ժամակարգում նույն հաշվով ուժեղ գտնվեց Լահնոն: 1 +1 ժակակարգում խաղացվեց 11 պարտիա:
10 պարտիայից հետո հաշիվը հավասար էր և վերջին գերլարված պարտիայում Դանիելյանը կարողացավ հաղթանակ տոնեց և նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր: Կիսաեզրափակչում Դանիելյանի մրցակիցն է լինելու Հարիկա Դրոնավալի - Մարի Սեբագ զույգի հաղթողը:


Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
145Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
184Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
24501.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
24301.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
33931.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
41630.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
201927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65827.10.2026, 19:30