«Հուսով եմ՝ այս առաջնությունից հետո որոշ հայ ֆուտբոլիստներ կտեղափոխվեն Եվրոպա». Մխիթարյան
![]() 483 Ուրբաթ, 31 մայիսի, 2019 թ., 18:40 Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Մ19 ԵՎՐՈ-2019-ի դեսպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է մրցաշարի մասին. «Միշտ էլ հաճելի է ու նաև պատասխանատու, քանի որ ներկայացնում ենք Հայաստանն ու մարդկանց ցույց ենք տալիս, թե ինչ է նշանակում հայ լինելը, Հայաստանում ապրելը և Հայաստանի հավաքականում խաղալը: Ինձ թվում է՝ շատ լավ միջոցառում է լինելու ու մեր ֆուտբոլիստները պատվով հանդես կգան: Երբ ես էի այդ տարիքում, ամբողջ տարի սպասում էինք, թե երբ ենք միջազգային խաղերի մասնակցելու, որպեսզի հաճույք ստանանք, քանի որ ուժեղ հավաքականների դեմ խաղալը միշտ էլ հաճելի է: Կարողանում ես հասկանալ, թե որ մակարդակի վրա ես գտնվում, հասկանում ես քո ուժեղ և թույլ կողմերը: Նաև միշտ հաճելի էր տեսնել, թե ինչ աստղեր են խաղում քո դեմ, որոնք հետագայում կխաղան շատ բարձրակարգ թիմերում: Միշտ սպասել եմ ու մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել այդ խաղերին»,- նշել է նա։ Անդրադառնալով վիճակահանության արդյունքներին՝ Մխիթարյանն ասել է․ «Երևի բոլորը դժգոհ են վիճակահանությունից, քանի որ, կարելի է ասել, ամենաուժեղ մրցակիցների հետ միևնույն խմբում են ընդգրկվել, չնայած՝ չկան թույլ մրցակիցներ: Բայց մեր տղաները պետք է խաղան, պետք է ցույց տան, որ իրենք արժանի են խաղալ այդ հավաքականների դեմ: Վախենալու ոչինչ չկա. բոլորն էլ ֆուտբոլիստ են, բոլորն էլ մարդ են: Միակ բանը, որ նրանք կարող են անել՝ խաղալ բարձր մակարդակով, իրենց ուժերի չափով ու բոլորին ցույց տալ, որ իրենք կարող են խաղալ բարձր մակարդակով: Հուսով եմ՝ այս առաջնությունից հետո որոշ հայ ֆուտբոլիստներ կտեղափոխվեն Եվրոպա, ինչը շատ լավ կլինի թե՛ նրանց, թե՛ հայկական ֆուտբոլի համար»,- նշել է Հայաստանի հավաքականի ավագը: |
«Մելիքբեկյանն էլ հայկական ֆուտբոլն է սարքել քեռակին»․ Արամ Մանուկյան
5400:00Հայաստանն արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին (տեսանյութ)
115Երեկ, 23:12Ֆուտբոլի ֆեդերացիայում հիստերիկայով չեն զիջում Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
168Երեկ, 09:16Սարգիս Ստեփանյանը՝ կրկին Եվրոպայի չեմպիոն (լուսանկար)
237Երեկ, 01:12ՊՍԺ-ն առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգան՝ ջախջախելով «Ինտեր»-ին
130801.06.2025, 01:11Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն (տեսանյութ)
65931.05.2025, 15:54Համլետ Մանուկյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր
57330.05.2025, 20:48Վարդան Մինասյանը հեռանում է Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբից
64428.05.2025, 23:48