«Սա վտանգավոր և կործանարար սադրանք է, որը կազմակերպվել է Կրեմլի հրահանգով»․ Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք արդարացիորեն վրդովվում էինք ֆաշիստական ու հայատյաց Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի անցկացումից, քանի որ դա հակասում է համաշխարհային սպորտի և մարդկային քաղաքակրթության տարրական սկզբունքներին՝ խրախուսել հավասարությունը, մարդկանց և ազգերի իրավունքները, միջազգային օրենքները։ Մենք զարմանում էինք ՀՀ ԱԳՆ-ի և ՀՖՖ-ի վախվորած և խուսափողական դիրքից այս հարցում, որը կարող էր և պետք է դառնար հայոց դիվանագիտության խաղաքարտն Արցախի շուրջ ընթացող բանակցություններում։ Բաքվի խայտառակությունից երկու օր անց ոչ միայն մեզ, այլև ողջ աշխարհին պարզ է դառնում ՀՀ պաշտոնական զսպվածությունը՝ հունիսի 1-ից 9-ն Արցախում անց է կացվելու CONIFA՝ չճանաչված ֆուտբոլային ասոցիացիաների Եվրոպայի առաջնությունը, որը ստեղծվել է ս․թ․ հունվարին և հավաքագրել է իր կազմում ինչպես Պադանիա, Չամերիա, Սափմի, Շեկել անհայտ «պետություններ», այնպես էլ բոլորին հայտնի տարածքներ, որոնք զավթած են Պուծինի կողմից վերջին տասը տարիներին Ուկրաինայից և Վրաստանից՝ Դոնեցկի, Լուգանսկի, Աբխազիայի, Հարավային Օսիայի «հավաքականները»։ Ավելի պարզ դարձնելու համար այս ամենը, պատկերացրեք, որ նույն Ուկրաինայում կամ Վրաստանում վաղը սկսվի զավթած հայկական տարածքների՝ Գետաշենի, Արծվաշենի, Կարսի, Անիի, Արարատի ու Վանի անվանումներով և Թուրքիայի ֆուտբոլային երրորդ-չորրորդ լիգաների խաղացողներով համալրված որևէ «միջազգային մրցաշար»՝ Մարսի և Յուպիտերի թիմերի մասնակցությամբ։ Ինչպե՞ս կվերաբերվեիք դուք այս ամենին և, մասնավորապես, կազմակերպիչներին։ Ահա հենց այսպիսի խայտառակ հարևանությամբ է անցնելու Ստեփանակերտում սույն «մրցաշարը», որին մասնակցություն են բերել Արևմտյան Հայաստանի և նույն Արցախի թիմերը։
Սա անգամ կրկես չէ, սա վտանգավոր և կործանարար սադրանք է, որը, անշուշտ, կազմակերպվել է Կրեմլի և դրա չեկիստական կառույցների հրահանգով և որին անթույլատրելի ու խայտառակ կերպով տրվել են ինչպես ԼՂՀ, այնպես էլ ՀՀ պաշտոնյաները։ Սա Քոչարյանի ռևանշն է և Պուծինի հաջողությունը։ Սա Արցախի պարտությունն է և Հայաստանի խայտառակությունը։ Սա Միացմանը դեմ ուղղված կրկնակի, եռակի հարված է ՝ քիչ է մենք միացյալ Հայաստանի փոխարեն խաղեր ենք տալիս առանձին Արցախի և մի հատ էլ առանձին «Արևմտյան Հայաստանի» հետ, մենք լուրջ և խորը վիրավորանք ենք հասցնում հարևան Վրաստանին և Ուկրաինային, նրանց նորընտիր նախագահներին՝ միանշանակ ուղերձ հղելով Հայաստանի՝ որպես Կրեմլի խամաճիկի մասին։
Մխիթարյանի պատմության շնորհիվ ակամա ձեռք բերված քաղաքական առավելությունը 24 ժամ չտևած վատնվում է և կեղտաջրի հետ է խառնվում։ Ես չգիտեմ՝ ով է պատասխանատու այս սադրանքի համար, բայց հետևանքները մենք ճաշակելու ենք բոլորս»:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
145Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
184Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
24501.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
24301.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
33931.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
41630.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
201927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65827.10.2026, 19:30