Հայտնի են վոլեյբոլի Հայաստանի պատանի չեմպիոններն ու չեմպիոնուհիները

Երևանում ավարտվեց վոլեյբոլի Հայաստանի մինչև 15 տարեկանների (ծնված 2004-2005 թվականներին) առաջնությունը: Առաջնությանը մասնակցեց տղաների 6 («Սիսիան», «Վանաձոր», «Շենգավիթ», «Հնաբերդ», «Գյումրի», «Աջափնյակ») և աղջիկների 6 («Ավան», «Սիսիան», «Արցախ», «Աշտարակ», «Ավան-2», ԽՄՕՄՄ) թիմեր: Թիմերը մրցեցին ենթախմբերում, ապա եզրափակիչ փուլում:
Տղաների պայքարում 1-2 տեղերի համար մրցեցին Վանաձորի և Սիսիանի թիմերը, ավելի ուժեղ գտնվեց Սիսիանի տղաների թիմը՝ հաղթելով 2:0 հաշվով և հռչակվեց Հայաստանի չեմպիոն։ Տղաների պայքարում եզրափակիչ խաղերում 3-4 տեղերի համար մրցեցին Հնաբերդի և Շենգավիթի թիմերը: Հաղթեց Շենգավիթի թիմը՝ 2:1 հաշվով:
Աղջիկների պայքարում 1-2 տեղերի համար մրցեցին Սիսիանի և Ավանի թիմերը։ Հաղթեցին «Ավան»-ի աղջիկները՝ 2:0 հաշվով: 3-4 տեղերի համար մրցեցին Աշտարակի և Արցախի թիմերը։ Հաղթեց «Արցախ» թիմը՝ 2:0 հաշվով։
Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և գավաթներով:
Տղաների պայքարում լավագույն հարձակվողներ ճանաչվեցին՝ Արտակ Թադևոսյանը («Շենգավիթ»), Վազգեն Այվազյանը («Վանաձոր»), լավագույն հեռանկարային մարզիկ՝ Դավիթ Պողոսյանը («Հնաբերդ»), լավագույն խաղացողներ՝ Ռազմիկ Տիգրանյանը և Արմեն Գալստյանը («Սիսիան»):
Աղջիկների պայքարում լավագույն հարձակվող ճանաչվեց Ալիսա Գրիգորյանը («Արցախ»), լավագույն խաղացողներ ճանաչվեցին Լիլիթ Ղազարյանը («Սիսիան») և Ջուլիետա Նաչարյանը («Ավան»):
Մրցանակային տեղեր գրաված թիմերին ՀՎՖ-ի կողմից հանձնվեցին գնդակներ, իսկ Հնաբերդի թիմին՝ վոլեյբոլի ցանց:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
145Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
184Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
24501.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
24301.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
33931.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
41630.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
201927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65827.10.2026, 19:30