Տեղի կունենա հաշմանդամություն ունեցող անձանց մարզական փառատոն

448
Ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ., 17:20
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն (ՀԱՊԿ) հունիսի 11-ից 13-ը Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում կազմակերպելու է հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 17-րդ մարզական փառատոնը:
Փառատոնին կմասնակցեն հաշմանդամություն ունեցող անձինք՝ հանրապետության տարբեր մարզերից, որոնք կչափեն իրենց ուժերն անվասայլակներով բասկետբոլ, սեղանի թենիս, ծանրամարտ, բազկամարտ, շախմատ, լող մարզաձևերում:
Միջոցառման բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին՝ ժամը 13.00-ին, փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը՝ հունիսի 13-ին՝ ժամը 12.00-ին:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
142Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
181Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
24201.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
24001.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
33731.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
41430.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
201327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65627.10.2026, 19:30