Տիգրան Ավինյանը Համահայկական խաղերի անցկացման շուրջ խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ փոխվարչապետ, Համահայկական յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նախագահ Տիգրան Ավինյանը հունիսի 11-ին խորհրդակցություն է անցկացրել՝ խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ներկայացուցիչների հետ: Կազմկոմիտեի նախագահի տեղակալ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է նախապատրաստական աշխատանքները՝ նշելով, որ այս պահի դրությամբ աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով:
Ֆեդերացիաների ներկայացուցիչները տրամադրել են տեղեկատվություն իրենց մարզաձևերի մասով կատարվող միջոցառումների մասին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում առկա կազմակերպչական հարցերին լուծումներ գտնելու շուրջ:
Փոխվարչապետը տվել է ցուցումներ խաղերը պատշաճ անցկացնելու նպատակով պետական մարմինների, մարզական ֆեդերացիաների և ՏԻՄ-երի համակարգված աշխատանքի վերաբերյալ:
Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
142Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
181Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
24201.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
24001.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
33731.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
41430.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
201327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65627.10.2026, 19:30