Համահայկական խաղերի ջահը շրջում է Մուշում և Անիում

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն այցելել է Մուշ: Մուշում հայկական պատվիրակության անդամներն այցելել են հայ ազգային-ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի գերեզման, Մուսա լեռան վառված ջահը հասցրել հայ ֆիդայապետին, ստացել նրա օրհնությունը, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին:
Պատվիրակությանն ընդունել է նաև Մուշի քաղաքապետ Ֆեյաթ Ասյան, որի համար օրը կրկնակի հիշարժան է եղել. նորընտիր քաղաքապետը շտապել է հայ գործընկների հետ հանդիպմանը՝ թողնելով տոնական օրվա միջոցառումները:
«Շատ ուրախ ենք ձեր այցի համար, մեր աչքի վրա տեղ ունեք: Չնայած օրը մեզ համար տոնական է, բայց ձեզ հետ հանդիպելն ավելի կարևոր է, և ես չէի կարող այդ առիթը բաց թողնել»,- ասել է նա։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է․ «Մուշը մեզ համար շատ հարազատ քաղաք է»: Նա Մուշի քաղաքապետին հանձնել է Երևանում համահայկական խաղերի միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավերը և հայ վարպետների ձեռքով պատրաստված խորհրդանշական նվերը: Գործակցության ևս մեկ հարթակ ամրագրվել է համահայկական խաղերին հանդիպելու ակնկալիքով:
Մշո դաշտից Կարս գնացող ճանապարհին պատվիրակության անդամները Սուլուխի կամրջից վարդեր են նետել Արածանի գետ՝ հարգանքի տուրք մատուցելով 1907թ.-ին Գևորգ Չաուշի և նրա զինակիցների հիշատակին:
Անին՝ Հայոց հինավուրց մայրաքաղաքը, գրկաբաց և սիրով է ընդունել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ Ալբեր Բոյաջյանն ասել է, որ սպորտի միջոցով համախմբում են Սփյուռքը, Հայաստանը և Արցախը:
Հայկական հինավուրց Կարսի ամրոցից ներքև հին հայկական թաղամաս ու աննկարագրելի հայկականություն է հորդում:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին ու պատվիրակությանն ընդունել են Կարսի քաղաքապետերը: Իշխան Զաքարյանն առաջարկել է Երևան-Վան, Գյումրի-Կարս քաղաքները դարձնել համահայկական հաջորդ խաղերի անցկացման կենտրոններ ու աշխատանք կատարել այդ ուղղությամբ: Քաղաքապետերը ողջունել է առաջարկը՝ պատրաստ լինելով քննարկել մանրամասներն արդեն Երևանում: Կողմերն անդրադարձել են նաև մշակութային կապերին:
Իշխան Զաքարյանը, Չարենցի տան օրինակով, անընդունելի է համարել մշակութային արժեքների ոչնչաչումը և հույս հայտնել, որ մեծ բանաստեղծի տունը նույնությամբ կնորոգվի, եղած հայկականն էլ կպահպանվի: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը պատրաստակամություն հայտնել է՝ հարկ եղած դեպքում աջակցել Չարենցի տան վերականգնմանը:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
142Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
181Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
24201.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
24001.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
33731.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
41430.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
201327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65627.10.2026, 19:30