Երկու շախմատիստներ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարներն են
![]() 830 Շաբաթ, 15 հունիսի, 2019 թ., 19:25 Երեկ տեղի ունեցավ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 4-րդ տուրը: Տուրում կարևոր հաղթանակներ տոնեցին Արցախը ներկայացնող Հովիկ Հայրապետյանը և Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիմիր Օնիշչուկը: 4-րդ տուրից հետո հենց այս շախմատիստներն էլ 4-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը առաջատարներին զիջում են կեսական միավորով: Հիշեցնենք՝ Կարեն Ասրյանի անունը կրող միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 8 երկրների՝ Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Էստոնիայի, 95 շախմատիստներ: Այս տարի որակական առումով մրցաշարը չափազանց ուժեղ կազմ ունի: Մասնակիցների թվում են 12 գրոսմայստերներ, ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն են ստացել լրացնելու գրոսմայստերի նորմա: Հիշեցնենք նաև, որ Կարեն Ասրյանը նորանկախ Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից մեկն էր: Նա ոսկյա տառերով է գրել իր անունը հայկական և համաշխարհային շախմատի պատմության մեջ: Շախմատային կարիերայի ընթացքում նվաճած տիտղոսների ոչ լրիվ ցանկը՝ Հայաստանի եռակի չեմպիոն, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի և Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն: |
«Ոչ մի զարգացում չկա, միայն պարտություններ են»․ Արսեն Նիկողոսյան
13112:24Հայաստանի հավաքականի կազմը՝ Եվրոպայի պատանեկան առաջնությունում
8710:48«Երբ պատասխանատուները պետք է հեռանան, բայց սոսնձվում են աթոռին»․ Սուրեն Սահակյան
17102:12«Մելիքբեկյանն էլ հայկական ֆուտբոլն է սարքել քեռակին»․ Արամ Մանուկյան
16300:00Հայաստանն արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին (տեսանյութ)
214Երեկ, 23:12Ֆուտբոլի ֆեդերացիայում հիստերիկայով չեն զիջում Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
204Երեկ, 09:16Սարգիս Ստեփանյանը՝ կրկին Եվրոպայի չեմպիոն (լուսանկար)
256Երեկ, 01:12ՊՍԺ-ն առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգան՝ ջախջախելով «Ինտեր»-ին
140101.06.2025, 01:11