Համահայկական խաղերի երկրորդ ջահը բոցավառվեց Խոր Վիրապում

Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կանթեղից հանդիսավորությամբ վառվեց Համահայկական խաղերի ջահը: Այն վառեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նա նշեց, որ սպորտը միջոց է՝ համախմբելու հայությանը:
Ջահի վառման համար պատահական ընտրված չէր Խոր Վիրապը, քանի որ հենց այնտեղ է եղել մեր պատմական մայրաքաղաք Արտաշատը, և մոտ 14 տարի գուբում անցկացնելուց հետո այստեղից է Գրիգոր Լուսավորիչը, ստանալով Տրդատ 3-րդ արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձրել պետական կրոն։
Համահայկական խաղերի խորհրդանշական երեք ջահ է նախատեսված վառել այս անգամ: Մեկն օրերս վառվեց Արևմտյան Հայաստանում՝ Մուսա լեռան ստորոտին, երկրորդը վառվեց այստեղ՝ Խոր Վիրապում, իսկ երրորդը մի քանի օրից կվառվի Արցախում՝ Տիգրանակերտում: Այնուհետև օգոստոսի 6-ին՝ Համահայկական 7-րդ խաղերի հանդիսավոր բացման օրը, դրանք կմիանան Ստեփանակերտում՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետություն- Արցախ- Սփյուռք ամբողջությունը:
Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
142Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
181Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
24201.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
24001.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
33731.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
41430.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
201327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65627.10.2026, 19:30