«Անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք». քննարկվել են Համահայկական խաղերի հետ կապված հարցեր

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի աշխատանքային խորհրդակցությունն Արցախում
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Համահայկական խաղերի կազմակերպման Արցախի գրասենյակի աշխատակիցների հետ: Օրակարգում կազմակերպչական հարցերն էին, նախապատրաստական աշխատանքների ընթացքում ծագող խնդիրները:
Արցախի ներկայացուցիչներն Իշխան Զաքարյանի հետ քննարկեցին խաղերի մասնակիցներին և նրանց հետ ժամանող հյուրերին տեղավորելու հարցը: Նշվեց, որ զբաղված կլինեն ոչ միայն Ստեփանակերտի հյուրանոցները, հյուրատներն ու առանձին բնակարաններ, այլև Շուշիի, մայրաքաղաքին մոտ այլ բնակավայրերի կացարանները: «Ամեն ինչ պետք է լինի շատ կազմակերված: Անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք, սանհանգույցից սկսած մինչև ազատ ժամանցի անցկացման, անվտանգության հարցերն անթերի ենք կարգավորելու»,- նշեց Իշխան Զաքարյանը:
Համահայկական խաղերի համաշխարհարհային կոմիտեի՝ Արցախում գտնվող կենտրոնական մասնաճյուղի ղեկավար Վարդան Բալայանն ասաց, որ աշխատանքներն այնպես են կազմակերպվում, որպեսզի Ստեփանակերտի բնականոն կյանքը չխաթարվի, Արցախ այցելող բազմաթիվ զբոսաշրջիկների համար էլ հետաքրքիր լինի:
«Մասնակիցների համար որպես կացարան ենք ընտրել նաև ճամբարները, նույնիսկ հոգացել ենք, որպեսզի բնության սիրահարները, ցանկության դեպքում, հնարավորություն ունենան գետի ափին քնապարկերում գիշերել: Ուտելիքն առատ կլինի, անհրաժեշտ պայմանները՝ ապահովված»,- ասաց Բալայանը: Այնուհետև խորհրդակցության մասնակիցներն անցան օգոստոսի 6- ին Համահայկական խաղերի բացմանն առնչվող խնդիրներին:
Խաղերի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը ներկայացրեց միջոցառումների նախապատրաստական ընթացքը՝ նշելով, որ հուլիսի 5- ից Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում սկսելու են կառուցել բեմը և անցկացնել փորձեր:«Խնդիրներ չունենք, ահռելի աշխատանք է, որն ընթանում է իր հունով: Մոտ 2000 մարդ է մասնակցելու բացման միջոցառմանը: Որպեսզի բեմից հեռու գտվողները կարողանան տեսնել այնտեղ կատարվող ամեն ինչ, անհրաժեշտ կլինի մի քանի մեծ էկրան տեղադրել հեռվում»,- ասաց Հովհաննիսյանը: Իշխան Զաքարայնը նշեց, որ կարգավորված կլինեն այդ, ինչպես նաև լազերային շոուի և հրավառության հետ կապված հարցերը:Խորհրդակցության վերջում անդրադարձ եղավ նաև հունիսի 22- ի երեկոյան Տիգրանակերտում կայանալիք ջահի վառման արարողությանը:
Համահայկական խաղերի Սփյուռքի ջահը վառվել է Արևմտյան Հայաստանում, Հայաստանի Հանրապետությանը՝ Խոր Վիրապում: Երրորդ ջահը՝ Արցախինը, կվառվի վաղը՝ Տիգրանակերտում, իսկ օգոստոսի 6- ին Հայաստանի Հանրապետություն-Արցախ- Սփյուռք միասնությունը կխորհրդահշվի երեք ջահերի մեկտեղմամբ:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
140Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
179Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
24001.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
23801.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
33631.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
41330.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
200727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65527.10.2026, 19:30