Համահայկական խաղերի երրորդ ջահը կվառվի Տիգրանակերտում

ԱՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր՝ հունիսի 22-ին, ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է խաղերի նախապատրաստական կազմակերպչական աշխատանքների իրականացման հարցերի լայն շրջանակ:
Բ. Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի նշանակությունն Արցախի մարզամշակութային կյանքում և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը Համահայկական խաղերն Արցախում ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակից Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ասել է, որ Համահայկական խաղերի առաջին ջահը վառվել է Մուսա լեռան ստորոտում՝ Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում, երկրորդ ջահը՝ Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կանթեղից, իսկ երրոդը կվառվի այսօր երեկոյան Արցախի Տիգրանակերտ պատմամշակութային արգելոցում: Ըստ կարգի Համահայկական խաղերի ջահը վառվում է երեք վայրում՝ Սփյուռքում, Հայաստանում և Արցախում: Երեք պատմական վայրերից բերված ջահերը խաղերի բացման ժամանակ Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում կմիացվեն գլխավոր ջահին:
Նա իր ելույթում մասնավորապես ասել է. «Համահայկական խաղերի մասնակիցների թիվն այս պահին 5127 է: Վերջնական արդյունքները կունենանք հուլիսի 1-ին, որից հետո կամփոփվեն արդյունքները և հանդես կգանք մամուլի ասուլիսում: Ներկայումս ամենամեծ թվով պատվիրակությունները ԱՄՆ-ից են, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և Թուրքիայից: Համահայկական խաղերին մասնակից երկրների աշխարհագրությունը բավականին լայն է, և կարծում եմ, որ 7-րդ խաղերն իր թվակազմով չի զիջելու նախորդ խաղերին»:
Նա տեղեկացրել է նաև մինչ այժմ կատարված և կատարվելիք աշխատանքները և համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տվել մի շարք հանձնարարականներ՝ Համահայկական 7-րդ ամառային խաղերին բարձր և պատշաճ ձևով ներկայանալու համար:
Ըստ Ի. Զաքարյանի՝ պետք է անպայման լուծել «Wi-Fi » կապի խնդիրը, որպեսզի հյուրերը կարողանան ազատ և արագ օգտվելու հնարավորություն ունենան: Օգոստոսի 1-8-ը պետք է Ստեփանակերտում գործեն արագ սննդի կետեր, որոնք բաց կլինեն մինչև ուշ գիշեր. վաճառվող ապրանքների գները կլինեն մատչելի: Ճանապարհների տարբեր հատվածներում համահայկական 7-րդ խաղերի վերաբերյալ պետք է տեղադրվեն պաստառներ: Նա կարևորել է նաև Ստեփանակերտի տարբեր հատվածներում մեծ էկրանների տեղադրումը, որպեսզի յուրաքանչյուր ոք կկարողանա հետևել խաղերի ընթացքին: Խաղերը կհեռարձակվեն ուղիղ եթերով:
ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով էլ անվտագության ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է, որԱրցախ այցելող ավելի քան 5000 քաղաքացիների անհատական տվյալները հաշվառվեն: Այդ գործընթացը պետք է այնպես կազմակերպել, որ ավելորդ դժվարություններ և դժգոհություններ չառաջանան:
Իսկ Համահայկական խաղերի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանն էլ ասել է, որ խաղերի կազմակերպման և անցկացման համար հաշվի են առնված ցանկացած մանրուք, որոնք ճիշտ և ժամանակին կատարելու դեպքում որևէ խոչընդոտ չի առաջանալու:
Նրա խոսքով՝ գեղարվեստական մասով նախապատրաստական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Ըստ նախապես կազմված ժամանակացույցի՝ առաջին գործնական աշխատանքներն Արցախում սկսվելու են հուլիսի 3-ից:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար անձինք, Համահայկական խաղերի կազմակերպման Արցախի գրասենյակի ներկայացուցիչներ և այլք:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
140Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
179Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
24001.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
23801.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
33631.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
41330.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
200727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65527.10.2026, 19:30