Բակո Սահակյանը Համահայկական խաղերի կազմակերպիչների հետ ամփոփել է կատարված աշխատանքները

ԱՀ կառավարության նիստերի դահլիճում հունիսի 22-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, կայացել է Համահայկական 7-րդ խաղերի Արցախի կազմկոմիտեի հետ հանդիպումը: Քննարկվել է խաղերի նախապատրաստական աշխատանքների իրականացման հարցերի լայն շրջանակ:
Բակո Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի նշանակությունն Արցախի մարզամշակութային կյանքում և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը՝ խաղերն Արցախում ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:
Հանդիպման ժամանակ ամփոփվել են մինչ այժմ կատարված աշխատանքները, համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ՝ Համահայկական 7-րդ ամառային խաղերին բարձր և պատշաճ ձևով ներկայանալու համար:
Համահայկական խաղերը կհեռարձակվեն ուղիղ եթերով: Խաղերի բացման հանդիսավոր արարողությանն Արցախ ժամանած հյուրերը կկարողանան հետևել ոչ միայն մարզադաշտից, այլև քաղաքի տարբեր հատվածներից՝ մեծ էկրանների միջոցով:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
142Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
181Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
24201.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
24001.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
33731.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
41430.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
201327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65627.10.2026, 19:30