«Անհրաժեշտ է լրջորեն վերլուծել ՌԴ-Վրաստան սրվող հարաբերությունների իրական պատճառը». Արման Բաբաջանյան
![]() 1020 Երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ., 15:05 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «ՌԴ-Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները Գյումրի տեղափոխելու ուղղությամբ առաջարկներն էլ, կատարվող աշխատանքներն էլ կարևոր են։ Բայց առաջարկում եմ այս պահին վերացարկվել դրանցից։ Հայաստանի անելիքն այս իրավիճակում շատ ավելին պետք է լինի։ Մեզ անհրաժեշտ է լրջորեն վերլուծել 2008թ. ռուս-վրացական պատերազմից ի վեր առաջին անգամ ՌԴ-Վրաստան սրվող հարաբերությունների իրական պատճառը, դրանով պայմանավորված՝ ձևավորվող տարածաշրջանային ռազմական և քաղաքական նոր լանդշաֆտը և դրանում Հայաստանի դերը։ Վրացական իրադարձությունների մեկնարկին որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ դեպքերն այսքան կխորանան և կծավալվեն։ Չափազանց պատասխանատու այս պահին անհրաժեշտ է, որ Հայաստանն ու մեր երկրի քաղաքական ուժերը մտածեն ավելի կարևորի մասին, որ կարող է պատուհասել եղբայրական Վրաստանին ու ոչ այնքան հյուսիսից այլ՝ չսպասված կողմերից։ Բոլորս պարտավոր ենք գիտակցել, որ քաղաքականապես և տնտեսապես թուլացած Վրաստանը ոչ մի պարագայում չի կարող ձեռնտու լինել Հայաստանին։ Մեր զորակցությունը Վրաստանում կարգ ու կանոն ու օրինականություն հաստատելու համար ջանքեր չխնայող իշխանական և ընդդիմադիր ուժերին»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
