«Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորներին ու աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին»․ Տիգրան Կիրակոսյան
![]() 986 Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ., 16:20 Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային սամբիստ Տիգրան Կիրակոսյանը նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակչում հայ սամբիստը 4։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ագհասիֆ Սամադովին։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Տիգրանը կիսվեց հաղթանակից իր տպավորություններով․ «Հպարտության մեծ զգացում ունեմ։ Այդ հաղթանակը ոչ միայն իմն է, այլ նաև ամբողջ հայ ազգինս։ Մեծ ակնկալիքներ ունեի Եվրոպական խաղերից, որոնք արդարացան։ Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորներին ու աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին»։ 2018-ին տեղի ունեցած սամբոյի աշխարհի առաջնության եզրափակչում Տիգրանը պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Կուբարկովին, ում Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում հաղթել էր։ Հարցին, արդյոք այդ հաղթանակը հոգեբանորեն օգնեց իրեն, Տիգրանը պատասխանեց․ «Ռուս մարզիկից կրած նախորդ պարտությունս էլ ավելի ուժեղացրեց հաջորդ գոտեմարտերում նրան գետնելու ցանկությունը»։ Ամփոփելով զրույցը՝ Տիգրանը նշեց․ «Վնասվածք ունեմ, հիմա ապաքինվում եմ։ Կշարունակեմ մարզումներս, որպեսզի նոյեմբեր ամսին մասնակցեմ աշխարհի առաջնությանը»։ |

Արցախցի Էրիկ Առստամյանը դարձել է բռնցքամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն
59123.02.2026, 23:18
Գարիկ Միքայելյանը 48 վայրկյանում 50 մետր է լողում՝ առանց ձեռքերի (տեսանյութ)
108323.02.2026, 10:58
Միլանի ձմեռային Օլիմպիական խաղերն ավարտվեցին
63223.02.2026, 00:00
Արթուր Ավետիսյանը՝ չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն
70321.02.2026, 22:48
Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում
81618.02.2026, 15:30
Կարինա Ակոպովայի և Նիկիտա Ռախմանինի ազատ ծրագիրը Միլանում (տեսանյութ)
98817.02.2026, 01:00
«Բավական չէ՞ օգտագործել Մխիթարյանի անունը». Հակոբ Բադալյան
94516.02.2026, 17:00
Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին
115416.02.2026, 15:30
