Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հերքել է տարածված լուրերը
![]() 914 Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 13:50 «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջը պարզաբանում է տարածել. «Մամուլում տարածվող տեղեկությունը, թե Իրանը չի մասնակցի Արցախում կայանալիք Համահայկական խաղերին, չի համապատասխանում իրականությանը։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Իրանի պատվիրակությունը հայտերի քանակով այս պահի դրությամբ ամենամեծ պատվիրակություններից մեկն է: Չնայած հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է, Իրանից արդեն իսկ ներկայացվել է 245 հայտ, որոնցից 36-ը՝ Թավրիզից, 39-ը՝ Սպահանից և Շահինշահրից և մոտ 170 հայտ՝ Թեհրանից: Համահայկական խաղերի մասնակիցների թիվն այս պահին մոտ 5000 է: Ամենամեծ թվով պատվիրակություններն ԱՄՆ-ից են, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Ավստրիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից: Հիշեցնենք՝ Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Ստեփանակերտում՝ օգոստոսի 6-ին»: |

Հայկ Մարտիրոսյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
242Երեկ, 22:42
ՄՕԿ-ն արգելել է տրանսգենդեր անձանց մասնակցել կանանց մրցումներին
406Երեկ, 19:36
Խաղի ժամանակ գիտակցությունը կորցրած ֆուտբոլիստը մահացել է
117123.03.2026, 14:02
Ավստրալիայում ապաստան խնդրած իրանցի 7 ֆուտբոլիստուհիներից 5-ը որոշել են վերադառնալ հայրենիք
214215.03.2026, 23:03
Լևիկ Միքայելյանը կրկին հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ չեմիպիոն (տեսանյութ)
282611.03.2026, 22:18
Հայաստանի մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը
134110.03.2026, 12:24
Լևոն Արոնյանը հաղթեց Ֆաբիանո Կարուանային
133610.03.2026, 10:42
Հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը
176406.03.2026, 12:18
