Վրաստանի ներքին գործերի նախարարը չի պատրաստվում հրաժարական տալ
![]() 951 Ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ., 11:15 «Թբիլիսիում հունիսի 20-ի ակցիայի ցրումը հարկադիր միջոց էր, որպեսզի խուսափեինք բռնի հեղաշրջումից»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան: Նրա խոսքով՝ ցուցարարները ցանկացել են խուժել երկրի խորհրդարան և բռնի ուժով վերցնել իշխանությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիում ցուցարարները վերջին պահանջն են ներկայացնում իշխանությանը՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը: Նշենք, որ ցուցարարները հենց Գախարիային են մեղադրում հունիսի 20-ին ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու և մարդկանց առողջությանը վնասելու մեջ: Գախարիան նշել է, որ դեռևս չի պատրաստվում հրաժարական տալ: Նրա խոսքով՝ նա կմնա պաշտոնում միչև չվերջանան լեգիտիմ գործընթացները, և քանի դեռ ինքը վստահ չի լինի, որ ոստիկանները չեն դառնա հարձակումների զոհ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
