«Ավրորա» մրցանակին է միանում խաղաղության և մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստ Բենջամին Ֆերենցը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը պատիվ ունի հայտարարելու, որ խաղաղության և մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստ Բենջամին Ֆերենցը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին՝ որպես պատվավոր համանախագահ: Ռումինական ծագումով ամերիկացի հայտնի իրավաբանը երկար տարիներ պայքարել է միջազգային իրավունքի գերակայության հաստատման համար, և հիմա նա կդառնա նաև «Ավրորա» մրցանակի դեսպանն աշխարհում:
«Չափազանց ուրախ ենք ողջունել Բենջամին Ֆերենցին՝ մարդ, որն աշխարհն ավելի լավն է դարձրել իր պայքարով՝ արդարություն ապահովելով մարդկության դեմ իրագործված հանցանքներից տուժածների համար: Իր գործունեության ընթացքում նա պաշտպանել է մարդկային արժանապատվությունն ու մարդկայնությունն՝ ընդդեմ հալածանքների և ցեղասպանության: Երջանիկ ենք, որ նա միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին՝ որպես պատվավոր համանախագահ»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:
Բենջամին Ֆերենցը միջազգային փաստաբան է և մարդու իրավունքների պաշտպան: Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների իրագործած հանցագործությունները հետաքննողներից մեկն էր, և ԱՄՆ զինված ուժերը ներկայացնող գլխավոր դատախազը Նյուրնբերգյան դատավարության ընթացքում:
1943թ. Հարվարդի իրավունքի դպրոցն ավարտելուց հետո Ֆերենցը միացավ ԱՄՆ զինված ուժերին և մեկնեց Եվրոպա, որտեղ մասնակցում էր գերմանական համակենտրոնացման ճամբարների ազատագրմանը: Սա հիմնովին փոխեց Բենջամին Ֆերենցին՝ կանխորոշելով նրա ապագա կյանքն ու գործունեությունը:
Բենջամին Ֆերենցը նաև մշակել է և իրագործել նացիստական ռեժիմից տուժածների վերականգնողական ծրագիր, ու մեծ դերակատարում է ունեցել Իսրայելի և Արևմտյան Գերմանիայի միջև 1952թ. ստորագրված «Փոխհատուցման համաձայնագրի» բանակցություններում: Նա իր ամբողջ կյանքում պայքարել է մարդու իրավունքների և համընդհանուր խաղաղության համար՝ միջազգային իրավունքի գերակայության հաստատումը դարձնելով առաքելություն:
«Ես տպավորված եմ այն աշխատանքով, որն «Ավրորան» իրականացնում է ամբողջ աշխարհում: Մենք ծառայում ենք համընդհանուր նպատակի՝ ստեղծել ավելի մարդկային հասարակություն, որտեղ գերակայում է օրենքը: Ինձ համար հաճելի է ընդունել «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին միանալու հրավերը՝ որպես պատվավոր համանախագահ: Իմ փորձից կարող եմ ասել, որ երկար ժամանակ, նվիրվածություն և ջանքեր են պահանջվում աշխարհն ու կյանքը կարեկցանքով և աջակցությամբ բարելավելու համար: Զգացված եմ՝ դառնալով մի համայնքի անդամ, որի առաքելությունը հենց այդպիսի աշխարհ ստեղծելն է»,- ասաց Բենջամին Ֆերենցը:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովում են երեք նոբելյան դափնեկիրներ, պետությունների նախկին ղեկավարներ, բարձրաստիճան դիվանագետներ, միջազգային հանրության այլ ազդեցիկ դեմքեր:

««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
23502.09.2026, 20:48
Դանիայում հայտնաբերվել է Վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձը
115601.09.2026, 00:24
Քարե դռներով քարանձավներ, որոնք միայն Հայաստանում են հանդիպում (լուսանկար)
51330.08.2026, 22:30
«Այս դռների կորուստը պետք է դիտարկել որպես հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնաս»․ Հովիկ Ավանեսով
62430.08.2026, 02:06
Երիցվանք վանական համալիրում պեղումներն ավարտվել են
67228.08.2026, 15:48
«Հերթական հուշարձան-շենքը «կզացրեցին»»․ Հայկ Դեմոյան
58728.08.2026, 13:42
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
65127.08.2026, 10:12
Աշխարհում ծնելիությունն առաջին անգամ իջել է բնակչության բնական վերարտադրության մակարդակից ցածր
266025.08.2026, 22:36