Արցախցի Մանուէլ Պետրոսյանը հաղթեց ադրբեջանցի գրոսմայստեր Բաջարանիին

Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է «Աբու Դաբի Մասթերս» հզոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 155 շախմատիստներ: Մասնակիցների թվում է 55 գրոսմայստեր, իսկ ընդհանուր առմամբ 155 մասնակցից 124-ը կրում են միջազգային կոչումները: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են եռակի օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը և գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը ու Մանուէլ Պետրոսյանը: Այսօր տեղի ունեցան մրցաշարի 2-րդ և 3-րդ տուրերը: Մեր շախմատիստներից հաջող է հանդես գալիս Մանուէլ Պետրոսյանը, ով 2-րդ տուրում հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Սամեդ Շետեին, իսկ 3-րդում՝ Արցախը ներկայացնող գրոսմայստերն առավելության հասավ ադրբեջանցի գրոսմայստեր Բաջարանիի նկատմամբ:
3-րդ տուրից հետո Մանուէլ Պետրոսյանը 4 այլ շախմատիստի հետ գլխավորում է աղյուսակը:
Վլադիմիր Հակոբյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 2-ական միավոր:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
142Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
181Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
24201.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
24001.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
33731.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
41430.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
201327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65627.10.2026, 19:30