Մեկնարկում է Հայաստանի առաջին խմբի առաջնությունը

Օգոստոսի 6-ին մեկնարկում է Հայաստանի առաջին խմբի 2019/2020 թթ. առաջնությունը: Առաջին օրը կկայանա միանգամից 4 խաղ, տուրը կավարտվի օգոստոսի 8-ին: Թիմերի թիվը կտրուկ կերպով աճել է և հասել 18-ի: «Մասիս»-ը, «Դիլիջան»-ը, «Անի»-ն, «Վեստ Արմենիա»-ն, «Մակարավանք»-ը, «Լեռնային Արցախ»-ը, «Տորպեդո»-ն, «Վան»-ը, ԲԿՄԱ-ն, «Արագած»-ը հիմնադրվել են բոլորովին վերջերս և զգալիորեն մեծացրել առաջնության աշխարհագրությունը:
Մյուս մասնակիցները վերջին տարիներին առաջնությունում խաղալու փորձ ունեն: Ընդհանուր առմամբ, 18 մասնակցից 6-ն են համարվում բարձրագույն խմբի ակումբների դուստր թիմեր: Լավագույն մարզական արդյունքը գրանցելու և արտոնագրային չափանիշներին համապատասխանելու դեպքում՝ ոչ դուստր թիմերից յուրաքանչյուրը կարող է հաջորդ մրցաշրջանն սկսել բարձրագույն խմբի առաջնությունում:
Ի դեպ, Համահայկական խաղերին մասնակցելու նկատառումով հետաձգվել են «Լեռնային Արցախ»-ի 1-ին 3 խաղերը:
07.08.2019 «Լեռնային Արցախ» – «Տորպեդո»
12.08.2019 «Մակարավանք» – «Լեռնային Արցախ»
16.08.2019 «Լեռնային Արցախ» – «Ալաշկերտ-2»

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
140Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
179Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
24001.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
23801.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
33631.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
41330.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
200727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65527.10.2026, 19:30