«Այս հանրահավաքը տեղի է ունենում պատմական իրադարձության նախաշեմին». Բակո Սահակյան
![]() 572 Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ., 20:05 Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթ է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանը․ «Այսօրվա մեր համազգային հանրահավաքը տեղի է ունենում պատմական իրադարձության նախաշեմին։ Վաղը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում կազդարարվի Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման մասին։ Ես խաղերի կազմկոմիտեին ուղղել եմ առաջադրանք-խնդրանք․ այն է, որ այս խաղերը պետք է լինեն լավագույնը։ Ես այդ խնդրանքն ուղղել եմ ժամանակի հրամայականից ելնելով։ Համոզված եմ, որ Համահայկական խաղերը մեզ հիշարժան պահեր կպարգևեն։ Բացման արարողության բեմականացված հատվածում նկարագրվում է թե ովքե՞ր են հայերը, ինչի՞ համար են եկել այս աշխարհ և ի՞նչ առաքելությամբ։ Այսօր ուզում եմ խոսել այդ առաքելության Արցախին ընկած բաժնին։ Մենք հարգանք ու պաշտամունք ենք կրում մեր նախնիների հանդեպ, ովքեր անցել են բազմաթիվ փորձությունների միջով։ Նրանք նաև պատգամել են մեզ, որ այս Սուրբ երկրի գերագույն արժեքը մարդը և մարդասիրությունն է։ Այսօր՝ այստեղ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Արցախը պատրաստ է իր հայրենական անմնացորդ նվիրումը բերելու և նախադրյալներ ստեղծելու՝ հետագա հաղթանակների համար»։ |

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
137Երեկ, 22:54
«Քննադատում են աշխարհի ռինգերում Հայաստանին ճանաչում բերողին»․ Մկրտիչ Իսրայելյան
304Երեկ, 16:36
«Այստեղ 70-80 տոկոսը ձեզ սիրում են»․ Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
289Երեկ, 12:24
«Ձեզնից աշխարհի չափ շնորհակալ եմ, չգիտեմ՝ բառերով ոնց ասեմ սրտիս խոսքը»․ Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
185Երեկ, 12:06
«Ձեր անունն էնքան մեծ ա, չէինք կարա փոքր կառուցեինք»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արթուր Աբրահամին (տեսանյութ)
270Երեկ, 11:54
«Հաղթողը պետք է որոշվի խաղադաշտում, ոչ թե մրցավարական սխալներով»․ «Ուրարտու» ՖԱ
177Երեկ, 09:48
Մեսին գնել է ֆուտբոլային ակումբ
120016.04.2026, 22:33
Ծանրամարտի երիտասարդների առաջնությունում ՀՀ թիմերի կազմում հանդես կգա 10 մարզիկ
55715.04.2026, 22:54
