«Շատ օգտակար է, որ կարողանանք համահայկականության գաղափարն ավելի ընդլայնել». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ։
Վարչապետ Փաշինյանը, ողջունելով գործադիր կոմիտեի ներկայացուցիչներին, նշել է, որ ոգևորությամբ սպասում է այսօր երեկոյան կայանալիք պաշտոնական բացման արարողությանը, որը, կազմակերպիչների հավաստմամբ, բարձր և պատշաճ մակարդակի միջոցառում է լինելու։
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, անդրադարձել է Արցախում Համահայկական ամառային յոթերորդ խաղերի անցկացման կարևորությանը. «Շատ խորհրդանշական եմ համարում, որ Համահայկական ամառային յոթերորդ խաղերը տեղի են ունենում Ստեփանակերտում, Արցախում։ Ես երեկ էլ ասեցի, որ հենց Համահայկական խաղերի՝ Ստեփանակերտում անցկացումից ծագեց գաղափարը, որ խաղերը մեր համազգային խոսակցության շատ կարևոր և լավ հարթակ կարող են լինել։ Կարծում եմ՝ շատ օգտակար է, որ մենք իսկապես կարողանանք համահայկականության գաղափարն ավելի ընդլայնել։ Այդ առումով, իհարկե, Համահայկական խաղերը շատ կարևոր և բացառիկ նշանակություն ունեն։
Երբ մենք դեռևս անցյալ տարեվերջին քննարկում էինք Համահայկական ամառային յոթերորդ խաղերը և անելիքները, գաղափարն այն էր, որ մենք պետք է Համահայկական խաղերը հնարավորինս զարգացնենք և բոլոր առումներով լրջացնենք՝ և՜ մարզական, և՜ համահայկական կյանքի կազմակերպման, և՜ մշակութային առումով։ Շատ ուրախ եմ, որ այդ ուղղությամբ գնում ենք և իսկապես հաջողություն եմ մաղթում Համահայկական խաղերին։ Մանավանդ ընդհանրապես այս նոր իրավիճակի բերումով խաղերն առանձնահատուկ նշանակություն են ստանում, և հույս ունեմ, որ մենք իսկապես բոլորով կկարողանանք աշխատել։
Իհարկե, եթե Համահայկական առաջին խաղերը համեմատենք երկրորդ, երրորդ խաղերի հետ, պարզ է՝ անընդհատ առաջընթաց կա, և պետք է ամեն ինչ անել, որ այդ առաջընթացն առավել տեսանելի և արդյունավետ լինի։ Մենք մեր առջև խնդիրներ ենք դնում նաև մարզական առումով, և կարծում եմ, որ այդ խնդիրների լուծման տեսանկյունից նույնպես շատ կարևոր է, որ համահայկական ռեսուրսը ներգրավենք։ Համահայկական խաղերը պետք է դառնան լավ հարթակ՝ հայ ազգի տաղանդավոր մարզիկներին հայտնաբերելու և նրանց Հայաստանի հավաքական թիմերում ընդգրկելու հնարավորությունները դիտարկելու համար, որպեսզի Հայաստանի մարզական փառքը հնարավորինս մեծանա, որովհետև համոզված եմ, որ ամբողջ աշխարհում կան այդ ռեսուրսները»։

ՈւԵՖԱ-ի հումորային անդրադարձը Եղիշե Մելիքյանի՝ գոլերը տոնելու շարժումներին
16500:42
Կրիշտիանու Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ճամբարը
36800:00
«Իսկ ՀՀ իշխանությունները մեղադրյալի աթոռին են դրել դպրոցական շախմատի հայկական մոդելի կնքահորը»․ Ռուբեն Մելիքյան
178Երեկ, 13:42
«Հայաստանում ֆուտբոլը պետք է դրվի գերազանցապես մասնագիտական-գիտական հիմքի վրա»․ Հակոբ Բադալյան
28429.09.2026, 10:36
«Չանչարևիչի ամենամեծ բացթողումն այն է, որ չի հասցրել ՔՊ-ի անդամ դառնալ»․ Տիգրան Քոչարյան
26429.09.2026, 10:24
«Ո՞նց կարող է Չանչարևիչը մնալ հավաքականի դարպասապահ». Արայիկ Հարությունյան
33428.09.2026, 23:12
Հայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին
29928.09.2026, 21:54
Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Փարիզում
34027.09.2026, 23:24