«Այսօր մեր հայրենիքում տոն է»․ Նիկոլ Փաշինյան
![]() 489 Երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ., 23:45 Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղերը հայտարարեց բացված։ «Հայկ Նահապետի արժանապատիվ հետնորդներ, հայ ժողովրդի հպարտ զավակներ, ողջունում եմ բոլորիդ։ Այսօր մեր հայրենիքում տոն է, որովհետև մեր ժողովրդի հազարավոր զավակներ Եվրոպայից, Ասիայից, Ավստրալիայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից մեկտեղել են հայության արժանապատվությունը միջնաբերդ Արցախում, և մենք վայելում ենք միասին լինելու երջանկությունը։ Իսկ ինչո՞ւ է մեզ այսպիսի երջանկություն պարգևում միասին լինելը, որովհետև մեր երակներով հոսում է նույն արյունը։ Մենք հավաքվել ենք Արցախում վայելելու և զգալու մեր միասնության ուժը, հասկանալու, որ մենք անպարտելի ենք, երբ միասնական ենք։ Մենք հավաքվել ենք արձանագրելու, որ ունենք պատմություն, ունենք ինքնություն, ունենք պետականություն և ունենք կամք՝ մեր ժողովրդի հազարամյա հաղթական երթը նոր հազարամյակներով շարունակելու։ Այսօր մենք հավաքելու ենք հզոր և անկոտրում մեր կամքը, մեր հաղթանակի կամքը, մեր ապրելու ստեղծագործելու, մեր պետականությունը զարգացնելու կամքը բարձրաձայնելու։ Այսօր Համահայկական 7-րդ խաղերի հազարավոր ներկայացուցիչներ դաստիարակելու հզորացնելու և զարգացնելու են մեր ժողովրդի հաղթելու կամքը և հմտությունը։ Եվ ուրեմն Համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաղթանակ՝ արդար մրցակցության մեջ։ Եվ ուրեմն Համահայկական 7-րդ խաղերը հայտարարում եմ բացված»։ |

Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025-ի լավագույն խաղացող՝ Globe Soccer Awards-ի վարկածով
13721:56
Էդուարդ Սպերցյանը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ
37826.12.2025, 21:12
Հայտնի են տարվա լավագույն մարզիկները
39926.12.2025, 14:48
Հայ շախմատիստ Արթուր Դավթյանը կատարել է գրոսմայստերի կոչում ստանալու բոլոր պահանջները
104624.12.2025, 22:39
Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է Գարի Կասպարովին
153023.12.2025, 13:02
2025-ի մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում առաջադրված մարզիկների ցանկը
73722.12.2025, 19:42
17-ամյա շախմատիստ Վահե Սուքիասյանին շնորհվել է միջազգային վարպետի կոչում
121117.12.2025, 19:36
Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է
136515.12.2025, 21:48
