Մանուէլ Պետրոսյանն «Աբու Դաբի Մասթերս»-ում կիսեց 3-րդ տեղը
![]() 684 Երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ., 13:00 Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվեց «Աբու Դաբի Մասթերս» հզոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 151 շախմատիստ: Մասնակիցների թվում էր 55 գրոսմայստեր, իսկ ընդհանուր առմամբ 155 մասնակցից 124 կրում էին միջազգային կոչումներ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին Վլադիմիր Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը ու Մանուէլ Պետրոսյանը: Մեր մասնակիցներից լավագույն արդյունքը ցույց տվեց Մանուէլ Պետրոսյանը, ով վերջին տուրում հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին և 6.5 միավորով կիսեց 3-11-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Պետրոսյանը գրավեց 7-րդ հորիզոնականը: Սամվել Տեր-Սահակյանը և Վլադիմիր Հակոբյանը վաստակեցին 5.5-ական միավոր և գրավեցին համապատասխանաբար 33-րդ և 35-րդ տեղերը: Մրցաշարի հաղթող դարձավ Բաադուր Ջոբավան: |

Արցախցի Էրիկ Առստամյանը դարձել է բռնցքամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն
58023.02.2026, 23:18
Գարիկ Միքայելյանը 48 վայրկյանում 50 մետր է լողում՝ առանց ձեռքերի (տեսանյութ)
107023.02.2026, 10:58
Միլանի ձմեռային Օլիմպիական խաղերն ավարտվեցին
62723.02.2026, 00:00
Արթուր Ավետիսյանը՝ չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն
69821.02.2026, 22:48
Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում
81218.02.2026, 15:30
Կարինա Ակոպովայի և Նիկիտա Ռախմանինի ազատ ծրագիրը Միլանում (տեսանյութ)
98517.02.2026, 01:00
«Բավական չէ՞ օգտագործել Մխիթարյանի անունը». Հակոբ Բադալյան
94116.02.2026, 17:00
Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին
114916.02.2026, 15:30
