«Համահայկական խաղերն ինձ ապրելու իմաստ են տալիս»․ Պերճ Հալաջյան
![]() 524 Հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ., 21:25 Եգիպտոսը Համահայկական 7-րդ ամառային խաղերին ներկայացել է նախորդ անգամներից գրեթե կրկնակի կազմով՝ 208 մասնակից: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ, Եգիպտոսի պատասխանատու Պերճ Հալաջյանը դա պայմանավորում է խաղերի նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքրությամբ, նաև հանդիսավոր բացումն այս տարի Արցախում անցկացնելու հանգամանքով: Պերճ Հալաջյանը 1999 թվականից ընդգրկված է Համահայկական խաղերում: Նա նույնպես մարզիկ է եղել. 19 տարեկանում բարձրացատկի չեմպիոն է դարձել Եգիպտոսում, և նրա ռեկորդը՝ 1,89 մ, 1966-1967 թվականներին երկար ժամանակ պահպանվել է: «Համահայկական խաղերն ինձ կյանք են տալիս, ապրելու իմաստ, քանի որ սպորտը լավագույն միջոցն է՝ միավորելու հայերին: Երիտասարդներից շատերն առաջին անգամ են հայրենիքում, և շատ տպավորվում են, երբ Եգիպտոսի անապատներով ճամփորդելուց հետո տեսնում են Հայաստանի անտառները, լեռներն ու ձորերը․ մի բան է այդ ամենի մասին կարդալ գրքերում, մեկ այլ՝ տեսնել անձամբ: Արցախում կայացած բացումը և անցկացրած մի քանի մրցումն աննախադեպ էին. աշխարհում սփռված հայերը միավորվեցին Արցախում, ճանաչեցին իրար և ցույց տվեցին մեր անպարտելի կամքը: Համահայկական խաղերի կազմակերպչական հարցերում անհրաժեշտ է ներգրավել երիտասարդներին, հայությունը պետք է միավորվի»,- նշել է Հալաջյանը։ |

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ՈՒԵՖԱ-ի վարկանշային աղյուսակում 9-րդն է
44203.03.2026, 14:12
Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել սպորտային հրաձգության Եվրոպայի առաջնությունում (լուսանկար)
70602.03.2026, 00:48
Մեկնարկել է Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության բացման արարողությունը
87827.02.2026, 21:00
Արցախցի Էրիկ Առստամյանը դարձել է բռնցքամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն
104923.02.2026, 23:18
Գարիկ Միքայելյանը 48 վայրկյանում 50 մետր է լողում՝ առանց ձեռքերի (տեսանյութ)
220923.02.2026, 10:58
Միլանի ձմեռային Օլիմպիական խաղերն ավարտվեցին
101323.02.2026, 00:00
Արթուր Ավետիսյանը՝ չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն
108221.02.2026, 22:48
Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում
117918.02.2026, 15:30
