«Աշխարհի բոլոր հայերի համար կա մեկ մայրաքաղաք»․ Նիկոլ Փաշինյան

Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Համահայկական 7-րդ խաղերի ուժեղ և դուխով մասնակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, կառավարության հարգելի անդամներ, պետական այրեր, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի անդամներ, խաղերի մասնակիցներ, ահա և ավարտվեցին Համահայկական 7-րդ խաղրը, որոնք 14 օրվա ընթացքում մեծ բերկրանք պատճառեցին բոլորիս, Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը։ Կրկին և կրկին ուզում եմ շեշտել, որ մենք այս օրերին վայելեցինք միասին լինելու գերագույն հաճույքը։ Այսպիսով մենք արձանագրում ենք, որ որպես ազգ, որպես ժողովուրդ մեկ ենք և միասնական՝ անկախ նրանից, թե աշխարհի որ մասում ենք ապրում։ Այսօրվա փակման արարողությունը խորհրդանշում է, որ աշխարհի բոլոր հայերի համար կա մեկ մայրաքաղաք՝ Երևան։
Ուզում եմ շնորհավորել Համահայկական խաղերի բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին։ Ուզում եմ շնորհավորել Համահայկական խաղերի բոլոր մարզիկներին։ Նրանք իրենց մասնակցությամբ մեծ արժեք, ուժ ու բովանդաություն են տվել խաղերին։ Ուզում եմ շնորհավորել բոլոր կազմակերպիչներին և արարողությունների մասնակիցներին, շնորհավորել բոլորին, ովքեր նոր ընկերներ ու բարեկամներ ձեռք բերեցին։ Հույս ունեմ, որ կապերը կպահպանվեն ու կշարունակվեն, և դուք այլևս երբեք իրար չեք կորցնի։
Համահայկական խաղերն անշրջելիորեն տեղ են զբաղեցնում Հայաստանի և հայության մարզական օրակարգում, հայ ժողովրդի հանրային կյանքի օրակարգում, Հայաստան-Արցախ-սփյուռք հարաբերությունների օրակարգում, և սա կարևորագույն մի հարթակ է, որտեղ, իսկապես, անկախ կուսակցական պատկանելիությունից, անկախ քաղաքական հայացքներից, մենք մեզ զգում ենք որպես մեկ ամբողջություն, մեկ միասնականություն։
Համոզված եմ, որ Համահայկական 8-րդ խաղերն ավելի մեծ թվով մասնակիցներ են ունենալու, ավելի բարձր մարզական մակարդակ, ավելի բարձր տրամադրություն, և մարզիկներն ավելի մեծ հաջողություններ են ունենալու։
Եվ ուրեմն, կեցցեն Համահայկական խաղերը, կեցցեն Համահայկական խաղերի բոլոր մասնակիցները, կեցցե հայ ժողովուրդը։
Եվ այսպիսով, Համահայկական 7-րդ խաղերը հայտարարում եմ փակված»։

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
135Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
173Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
23601.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
23301.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
33331.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
41130.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
199327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65327.10.2026, 19:30