«Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում չեմ կարող աջակցել Նիկոլ Փաշինյանին». Դավիթ Սանասարյան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորություններն այս պահին ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անվերապահ աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին կոռուպցիայի դեմ պայքարում, «սերմացու գողացող մկներին» և պետության դեմ գործած բոլոր պաշտոնյաններին պատասխանատվության ենթարկելու հարցում, արտաքին ճնշումների ժամանակ ինքնիշխանություն պահելու հարցում, Արցախի ամբողջականությունը պահելու, ապա և՝ Հայաստանի անքակտելի մասը դարձնելու գործում և կանաչ տնտեսությունը զարգացնելու հարցում։ Բայց Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում չեմ կարող աջակցել։
Հ.Գ. Հռետորական հարց բոլորին. Ամուլսարի վերաբերյալ վարչապետի որոշումից ինչո՞ւ ուրախացան կամ լուռ մնացին սերժառոբական շրջանակները։
Հ.Հ.Գ. Որպես ՀՀ քաղաքացի, ամենայն պատասխանատվությամբ, հայտարարում եմ՝ որ պահին վարչապետը փոխի իր որոշումը, աջակցելու և պաշտպանելու եմ շակալների հարձակումներից։ Սիրում եմ բոլորիդ, հատկապես բնության համար կռիվ տվող և երեկ բռության ենթարկված բնապահպաններին»:

Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
5209:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5408:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
11603:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
12100:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
12900:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
124Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
126Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
100Երեկ, 22:54