«Ադրբեջանական որոշ կայքերի ուշադրության կենտրոնում եմ»․ Մխիթար Հայրապետյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկվանից ադրբեջանական որոշ կայքերի ուշադրության կենտրոնում եմ. ի դեպ, վերջին անգամ մեր հարևաններն ինձ նման «պատվի» էին արժանացրել ամիսներ առաջ, երբ հայտարարել էի, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղից առաջ Ադրբեջանի կողմից Հենրիխ Մխիթարյանի առջև դրվել էին մի քանի անընդունելի նախապայմաններ։
Ըստ ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերի՝ իրենք որևէ առնչություն չունեն ստեղծված իրավիճակի հետ, թուրքական կողմն էլ պնդում է, թե մեր շախմատիստուհուն իրենց կողմից պաշտոնական հրավեր չի ուղարկվել։
Ինչևէ, այժմ սպասում ենք ՖԻԴԵ-ի արձագանքին։ Հույս ունենք, որ Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ համակողմանի ուսումնասիրության արդյունքում հայտնի կդառնա, թե ովքեր են իրականում մեղավոր մեր շախմատիստուհու՝ միջազգային մրցաշարին չմասնակցելու համար»։

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
135Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
173Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
23601.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
23301.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
33331.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
41130.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
199327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65327.10.2026, 19:30