«Այսպիսի խայտառակ բան ես ֆուտբոլում չէի տեսել». Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Արմեն Մելիքբեկյանի ընտրվելու մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նախկին անդամ, «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, մեկնաբանել է ՀՖՖ նախագահի ընտրությունը և այդ պաշտոնում ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի ընտրվելը։ «Սա խայտառակ շոու էր, և ոչ թե ընտրություններ: Նախապես ամեն ինչ պայմանավորված էր, արված էր, անելիք արդեն չկար այստեղ: Ընտրությունների ժամանակ արդեն հասկացա, թե ինչ է կատարվում։ Այսպիսի խայտառակ բան ես ֆուտբոլում չէի տեսել։ Իրենք հանդիպել էին բոլոր ակումբների հետ և չգիտեմ՝ ինչ պայմաններ էին առաջարկել ակումբներին։ Ես առաջադրվել էի «Նորացված Փյունիկի» կողմից, և նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի կասեցվի այդ ՀԿ-ի գործունեությունը: Երևի, ես նրանց խանգարում էի: Ֆուտբոլն այս վիճակում չի զարգանա։ Արմեն Մելիքբեկյանը շատ գեղեցիկ խոսում է, տեսնենք՝ ինչ գործ կանի։ Եթե կգտնեն, որ Հենրիխին չպետք է հրավիրեն, թող չհրավիրեն։ Այդպիսի խոսակցություններ եղել են։ Ոնց կարող եմ ֆուտբոլում մնալ, եթե ես այլևս չեմ աշխատում ՀՖՖ-ում և որոշեցին, որ գործկոմում էլ չեմ լինելու։ Ոչ մի բան էլ հիմա չէի ուզի, կուզեի թոռնիկ մեծացնել։ Երբ հավաքականը 1։9 հաշվով պարտվում է, հեռացնում են հավաքականի մարզիչին, բայց որ ֆեդերացիայի նախագահին են հեռացնում՝ զարմանալի էր։ Ֆեդերացիան ղեկավարել են Մելիքբեկյանն ու Նիկողոսյանը, որոնք լեգիտիմ չէին ընտրվել»,- նշեց Մարինա Թաշչյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Մելիքբեկյանը 13 ձայնով ընտրվեց ՀՖՖ նախագահ:
Առավել մանրամասն՝ Aysor.am-ի տեսանյութում:

Համացանցում հայտնվել են Էրդողանի՝ բասկետբոլ խաղալու կադրերը (տեսանյութ)
394Երեկ, 14:31
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնակցի 13 մարզիկ (լուսանկար)
32610.09.2026, 16:42
«Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Արամ Գյուլբուդաղյանը
51908.09.2026, 21:24
«Արարատ-Արմենիա»-ի հայտացուցակն ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի խաղարկության լիգայի փուլի հանդիպումների համար
141506.09.2026, 19:13
Մարիա Ազիզյանը՝ ITF-ի J60 միջազգային մրցաշարի հաղթող
74405.09.2026, 22:48
Ֆրանսիայիում 18-ամյա կալանավորը ծրագրել է Մբապեի և 25 այլ մարդկանց առևանգումը
310202.09.2026, 21:06
Լիոնել Մեսին հայտարարել է Արգենտինայի ազգային հավաքականից հեռանալու մասին (լուսանկար)
354431.08.2026, 21:00
Լիոնել Մեսսին 2022 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում խփեց 4 գոլ (տեսանյութ)
241130.08.2026, 14:30