Մանթաշյանը համաձայնել է մասնակցել Դրեզդենի գալա համերգին
![]() 1549 Հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ., 22:00 Երեկ երեկոյան Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար դոկտոր Հանս-Յոհախիմ Ֆրեյը հեթական հեռախոսազանգը հաստատեց ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի հետ և տեղեկացրեց, որ հայ երգչուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանը իր համաձայնությունն է տվել՝ մասնակցելու փետրվարի 7-ին Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք գալա համերգին։ ԵՀՄՖ նախագահությունն ու ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը կրկին անգամ շնորհակալություն են հայտնում Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար դոկտոր Հանս-Յոհախիմ Ֆրեյին, որի արագ արձագանքման շնորհիվ և նախաձեռնությամբ ընթացան բաց քննարկումներ, ինչի արդյունքում պարզվեց, որ մշակույթին անհարիր այս իրավիճակը ստեղծվել էր բացառապես ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի կողմից: Ու չնայած ԵՀՄՖ-ն տվեց իր առաջարկություններն ու պատրաստակամություն հայտնեց անել ամեն ինչ այս հարցի լուծման գործում՝ սակայն ԵՀՄՖ-ն շարունակելու է Էյվազովի ազգայնամոլական և ազգային պատկանելիությամբ պայմանավորված խտրականության անհավատալի այս «ակցիան» դատապարտելու գործը։ Ցանկանում ենք հատուկ շեշտել, որ այս պայքարի ընթացքում ծանրակշիռ խորհրդատվություններով իրենց կարևոր ու անգնահատելի ավանդն ունեցան մեծանուն հայ երգիչ Բարսեղ Թումանյանն ու համաշխարհային սոպրանո, այսօրվա աշխարհի ցանկացած բեմի զարդ Հրաչուհի Բասենցը։ ԵՀՄՖ մամլո քարտուղարություն |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
284Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
451Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
94025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
88424.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
51324.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
46324.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
48023.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
64321.02.2026, 00:42
