«Մենք լուրջ միջադեպեր ենք ունեցել Աֆրիկայում». Տաթևիկ Ռևազյան
![]() 1302 Երեքշաբթի, 14 ապրիլի, 2020 թ., 15:15 «Մենք ունենք ավիաընկերություններ, որ գրանցված են Հայաստանում, բայց չվերթներ են իրականացնում տարբեր պետություններում՝ Աֆրիկայում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Նրա խոսքով՝ այդ մասով ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ Քաղավիացիայի կոմիտեն որևէ ժամանակահատվածում չի ունեցել ուղիղ կապ տարբեր պետությունների Քաղավիացիաների հետ: «Մենք կոնկրետ քայլեր ենք արել, որ հետագայում էլ չկարողանան ավիաընկերությունները գրանցվել ՀՀ-ում և չվերթներ իրականացնել Աֆրիկայում: Այսօրվա դրությամբ մենք լուրջ միջադեպեր ենք ունեցել Աֆրիկայում և կոնկրետ քայլեր ենք արել, որ արտահերթ ստուգումներ կազմակերպենք, և դրա արդյունքում «Տարոն Ավիա» ընկերության գործունեությունն է կասեցվել և հետո փակվել․ հիմա «Մարս Ավիան» է կասեցվել, և եթե մեզ չներկայացնի, որ թերությունները վերացվել են, մայիսի 1-ով այդ ընկերությունը փակվում է: Դա նշանակում է, որ մենք այլևս չենք ունենալու ավիաընկերություն, որը թռիչքներ է իրականացնելու Աֆրիկայում: Դա մեր կողմից շատ լուրջ որոշում է եղել»,- ասաց Ռևազյանը: Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ հայկական որոշ ավիաընկերություններ զենքի տեղափոխմամբ են զբաղվել Աֆրիկայում. «Երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ՝ զենքերի վաճառք և այլն և այլն, և դա կապ է ունեցել հայաստանյան, ենթադրաբար, կոռումպացված շրջանակների հետ»,- ասել էր նա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
