«Գրածիս հետևում տասնյակ ուսուցիչների ու ծնողների մտահոգություններն են». Աննա Կոստանյան
![]() 625 Ուրբաթ, 01 մայիսի, 2020 թ., 11:00 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներողություն, որ նորից որպես քննադատություն պիտի հնչեցնեմ, բայց չանդրադառնալ չեմ կարող, քանի որ գրածիս հետևում տասնյակ ուսուցիչների ու ծնողների մտահոգություններն են, որոնք կարծես թե մնում են արհամարհված ու անպատասխան, ու եթե նույնիսկ մեկ ուսուցիչ կամ մեկ ծնող մտահոգվեր, միևնույնն է հարցին նույն լրջությամբ ու ողջախոհությամբ և պատասխանատվությամբ պետք է մոտենալ։ Այս նոր՝ մարտի 13-ից հետո ստեղծված կորոնավիրուսային կրթական իրականության մեթոդաբանական փոփոխություններ անելը ճիշտ մոտեցում չէ։ Արդարացում չէ, որ եթե Հանրապետության աշակերտների 20, 25, 30, նույնիսկ 40 կամ 50 տոկոսը հնարավորություն չի ունեցել մասնակցելու հեռավարի դասերին, մյուս մասին պետք է զրկել նոր հեռավար ուսումնական հաջողությունների ու ձեռքբերումների թվանշային գնահատումից։ Եվ մի՛ ասեք, թե գնահատականի համար չպետք է սովորել, այլ գիտելիքի ու դրա պահանջի։ Այո, գիտելիքի, բայց քանի կրթական համակարգում առանցքային է գնահատումը թվանշանով, չենք կարող զերծ մնալ դրա ազդեցությունից ու հետևանքից։ Եթե այդպես է, ուրեմն չեղարկեք ամբողջ տարվանը, չէ որ գիտելիքի համար ենք սովորում։ Ինչո՞ւ պետք է հանրակրթության շահառուների կեսին «զոհել» մյուս կեսի համար կամ պատճառավ։ Իսկ երեխաների ապրումներն արդյոք հաշվի չե՞ն առնվում, իսկ ուսուցիչների կողմից ներդրված ջանքե՞րը՝ մինչև գիշերվա ուշ ժամին աշխատանքներ ստուգելն ու ամբողջ օրը հեռախոսներով աչք կուրացնելը, սխալները շտկելը, իսկ ծնողների առօրյա լարվածությունը տան պայմաններում կենցաղային հոգսերի մեջ ապահովել հանգիստ միջավայր, որպեսզի երեխաները չկտրվեն ուսումնական պրոցեսից։ Սա ձեր պատասխանատվությունն է, այս ամբողջ բեռը ձեր ուսերին է, երկամսյա ծավալուն աշխատանքը ջուրը մի' լցրեք։ Եվ վերջում, 2018-ից ի վեր կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունների գնահատման մասին կան ուսումնասիրություններ, որոնք հստակ ցույց են տալիս, թե մեր կառավարության այնքան սիրելի «կորը» որ ուղղությամբ է շարժվել։ |

Փոփոխություններ՝ բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
70219.04.2026, 19:36
«Իրանում բոլոր դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման»․ #Tasnim
215216.04.2026, 14:38
«Մեր կուրսում գրեթե մի հոգի չկա, որ մասնագիտությամբ է աշխատում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
76614.04.2026, 15:24
«Ինչքան լավ են սովորում երեխեքը, այնքան շուտ են մեծանում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
126608.04.2026, 10:48
«Պատրա՞ստ եք երաշխավոր կանգնել, որպեսզի Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը փոխվի»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
130307.04.2026, 16:00
«Ոչխարի օրգաններ եք հերձե՞լ. բա միսն ի՞նչ եք արել». Նիկոլ Փաշինյանը՝ աշակերտներին (տեսանյութ)
130603.04.2026, 11:42
«Վախեցրի՞նք քեզ». Նիկոլ Փաշինյանը՝ լաց լինող փոքրիկին (տեսանյութ)
117003.04.2026, 11:30
«Հավի միս, աղցանի բաղադրիչներ. շատ լավ է». Նիկոլ Փաշինյանը՝ մանկապարտեզի խոհանոցում (տեսանյութ)
124603.04.2026, 11:18
