Իրանի նախագահը և խորհրդարանի խոսնակը հայտնել են ազգի և կառավարության միասնության մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել են, որ ինչպես իրանական ժողովրդի, այնպես էլ ղեկավարության մեջ պառակտումներ չկան՝ նրանք անխախտ միասնության մեջ են և տրամադրված են հաղթանակի։
«Իրանում չկան արմատականներ կամ չափավորներ, մենք բոլորս իրանցիներ ենք և հեղափոխականներ, և ազգի ու կառավարության երկաթե միասնությամբ, հեղափոխության գերագույն առաջնորդին լիակատար հնազանդությամբ, մենք կստիպենք հանցագործ ագրեսորներին զղջալ իրենց գործողությունների համար»,- նշվում է երկու քաղաքական գործիչների կողմից X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նրանք լիակատար վստահություն են հայտնել իրանցիների՝ հաղթանակի հասնելու պատրաստակամության նկատմամբ։ «Մեկ Աստված, մեկ ազգ, մեկ առաջնորդ, մեկ ուղի՝ մեր սիրելի Իրանի հաղթանակի ուղին, որն ավելի թանկ է, քան կյանքն ինքնին»,- նշել են նրանք։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իրանը շատ դժվար ժամանակներ է ապրում։ Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ով է իրենց առաջնորդը, պարզապես չգիտեն։ Կա ներքին հակամարտություն «արմատականների» և «չափավորների» միջև>»։

«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
7803:06
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
8701:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
16300:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
9700:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
86Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
72Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
99Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
161Երեկ, 22:18