«Սպորտի մասով խնդրել եմ պարետին լրացուցիչ պարզաբանում տրամադրել»․ Արսեն Ջուլֆալակյան

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ սպորտի մասով մայիսի 4-ից ուժի մեջ մտնող սահմանափակումների նվազեցման որոշումը այնքան էլ պարզ չէր մարզաշխարհի համար, խնդրել եմ պարետին լրացուցիչ պարզաբանում տրամադրել...
ՍՊՈՐՏԻ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Թույլատրվում է՝
Սպորտի բնագավառում գործունեություն
- Սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար
- Սպորտային ակումբների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ ակումբների մասով
Սպորտի բնագավառում գործունեությունը ներառում է՝
Սպորտային օբյեկտների գործունեություն
Թույլատրվել է միայն պրոֆեսիոնալ մասով
- Սպորտային միջոցառումների անցկացման համար բաց և փակ կառույցների գործունեություն՝ ֆուտբոլի, հոկկեյի, կրիկետի, ռեգբիի, թեթև ատլետիկայի, գոլֆի մարզադաշտերի, ավտոմեքենաների, լողավազանների և լողավազաններով մարզադաշտերի, տափօղակով հոկկեյի, չմշկավազքի և ձմեռային այլ սպորտաձևերի սահադաշտերի և մարզադաշտերի, բռնցքամարտի դահլիճների, մարզահրապարակների և այլն
- Պրոֆեսիոնալ մարզիկների համար բացօթյա կամ փակ տարածքներում սպորտային միջոցառումների կազմակերպում և անցկացում սեփական սպորտային կառույցներ ունեցող կազմակերպությունների կողմից
Սպորտային ակումբների գործունեություն.
Թույլատրվել է միայն պրոֆեսիոնալ մասով
Պրոֆեսիոնալ ակումբներ, որոնց անդամները հնարավորություն են ստանում մասնակցել մարզական միջոցառումներին: Մասնավորապես՝ ֆուտբոլի, լողի, բռնցքամարտի, ըմբշամարտի, կուլտուրիստական, մարմնամարզական, հրաձգային, ձմեռային սպորտաձևերի ակումբների, գոլֆ-ակումբների, շախմատի, շաշկիի և այլ ակումբներ
Հ.Գ. Ի դեպ՝ մարզադահլիճների պատկանելիությունն էական չէ (ԿԳՄՍ, ՀԱՕԿ, ՏԻՄ-եր, սպորտային ՀԿ-ներ...)։ Կարգավորումը վերաբերում է բոլորին»:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
125Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
164Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
22901.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
22601.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
32931.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
40730.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
197727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
64927.10.2026, 19:30