«ԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո ցանկություն ունեմ». Արսեն Ջուլֆալակյան

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմնավորումներով խոսում ես ոլորտային բացթողումների, սխալների մասին, մամուլը (որոշները...) սկսում է դրանում պարտադիր այլ բաներ որոնել։ Այսինքն՝ զուտ սրտացավություն և գործին նվիրվածություն հնարավոր չէ, պարտադիր պետք է անձնական շահ ունենաս:
Վերջին 2 օրվա ընթացքում այդ թեմայով էնքան ենթադրություններ, ասեկոսեներ և նյութեր հայտնվեցին, որ նպատակահարմար գտա պարզաբանել դրանցից գոնե տեսականորեն քիչ թե շատ հնարավորները.
. ԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո (0) ցանկություն ունեմ։ Երբեք դրան ուղղված ոչ մի քայլ չեմ արել և չեմ պատրաստվում անել։ Ավելին, երբ ժամանակին առաջարկվել է, ինքս հրաժարվել եմ։
. Ընտանիքիս ո՛չ մի անդամի, ո՛չ մի բարեկամի պետական որևէ կառույցում գործի տեղավորելու համար որևէ մեկին դիմած/խնդրած չկամ։ Եթե նման մարդ կա, թող հենց այս գրառման տակ նշի անունը։
Ավելին, պետական կառույցում աշխատող ոչ մի բարեկամ չունեմ:
Լևոն Ջուլֆալակյանի աշխատանքի մասով էլ (քաղաքապետարան) դժվար հայտնվի բանականությամբ օժտված գեթ մեկ մարդ, ով մտածի, որ նրա գործի անցնելու համար պետք է մարդկանց խնդրել...
. Չգիտեմ, թե էդ ինչ սև ցուցակ է, որտեղից է հայտնվել և ինչ սկզբունքով է կազմել «Հրապարակը», բայց կարծում եմ՝ վատ խումբ չի ձևավորվել, արժի առաջիկա ազատ օրերին էդքանովս գնանք, օրինակ, սուրճ խմելու, որ գոնե ինչ-որ հիմք առաջանա գրածի տակ:
Հ. Գ. Առաջարկում եմ, նշված հերյուրանքների փոխարեն զբաղվեք բարձրացրածս խնդիրների լուսաբանմամբ։ Եթե կարողանանք նույնիսկ դրանց մի մասը լուծել, կշահեն շատ-շատերը։ Չնայած՝ գրեթե վստահ եմ՝ նշածս թեմաները հեղինակած կայքերը դժվար թե նույնիսկ այս գրառումս տարածեն:
Առողջ ոչ աշխատանքային օրեր եմ ցանկանում բոլորիս»:

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
243Երեկ, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
103Երեկ, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
341Երեկ, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
46926.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
31225.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
39924.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
42424.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
42124.10.2026, 10:24