«Ծառուկյանի և Վանեցյանի հանդիպումների մասին վաղուց ենք իմացել». Ալեն Սիմոնյան

«Քրեական գործերը հարուցվել են շատ ավելի շուտ, քան պարոն Ծառուկյանն այն այգում հայտարարություններ էր անում՝ կապված իշխանության 100 տոկոս փոփոխության հետ»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազարույցի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ ընտրակաշառքը վերաբերյալ փաստաթուղթը ևս գտնվել է ավելի շուտ, քան երեկ իմքայլականներն այն հրապարակում էին:
«Ձեզ թվում է՝ Ծառուկյանի հանդիպումների մասին մենք իմացել ենք պարոն Ծառուկյանի հայտարարություններից հետո՞, դուք չարաչար սխալվում եք: Պարոն Ծառուկյանը հանդիպել է պարոն Վանեցյանի հետ նույն այգում բազմաթիվ անգամ, և պարոն Վանեցյանը նույնպես դա չի հերքել»,- ասել է Սիմոնյանը:
Հարցին, թե իշխանությանը չի՞ անհանգստացրել այն հանգամանքը, որ Ծառուկյանը և Վանեցյանը հանդիպել են ու կարող են պայքարել իշխանության դեմ, Սիմոնյանն ասել է. «ՀՀ իշխանությանն անհանգստացնում է և մտորումների տեղիք է տալիս միայն ՀՀ քաղաքացիների հետ շփումը: Թե ով որ այգում ում հետ կհանդիպի, ինչ հին քաղաքական մեռել կբերի քաղաքական դաշտ, դա չորրորդական բան է: Մեզ համար կարևորը ՀՀ քաղաքացիների հետ համագործակցությունն է»:

«Մանդատներ չվերցնելն ավելի արդյունավետ կլինի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար». Մանե Թանդիլյան (տեսանյութ)
3322:12
«Հայաստանը ձգձգում է Մոսկվայի մասնակցությամբ լուրջ նախաձեռնությունները»․ Զախարովա
9818:11
«Եթե չափանիշ կա, այն պետք է գործի բոլորի համար»․ Նարեկ Մանթաշյան
7717:18
«Փաշինյանի գործողությունները կանխարգելելու համար իսկապես միասնական ճակատով հանդես գալու կարիք ունենք»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
5817:06
«Հայաստանը վերածում են ազդեցությունների գոտու»․ Շիրազ Մանուկյան
5916:42
«Իրանցիները համաձայնել են ԱԷՄԳ-ի տեսուչներին հրավիրել Իրան»․ Վենս
11716:32
«Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու սպառնալիքները Մինսկի հասցեին»․ Պեսկով
9315:53
«Նիկոլ Փաշինյանը պարտվել է, ընդդիմությունը չի հաղթել». Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
5715:42