«Տրանսգենդեր չեմ և չեմ խախտել ոչ մի բարոյական արժեք». Ռոման Ամոյան
![]() 791 Երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ., 20:50 Պեկին-2008 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բազմաթիվ զանգերից, հարցադրումներից ելնելով՝ ցանկանում եմ ինքս մեկնաբանել տեղի ունեցածը: Ես ոչ մի օրինախախտում չեմ արել, ընդհակառակը, փորձել եմ հասկանալ, թե ի՞նչ օրենք եմ խախտել (տեսանյութում ամեն ինչ պարզ երեւում է)։ Հարցի մյուս կողմը. Իմ քայլերը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունեն: Ես ընդամենը եկել եմ կանգնելու ՀԱՕԿ նախագահի կողքին, որի շնորհիվ ՀՀ-ում երկար տարիներ զարգացել է սպորտը, իսկ ես հայկական սպորտի մի մասն եմ ինձ համարում։ Ի տարբերություն այսօրվա ոստիկաններին, կսահմանափակվեն այդ բառով, որոնք կատարում են առաջադրանքներ, պատվերներ, ես բարձր եմ պահել հայի և ՀՀ դրոշը, այն երկրի դրոշը, որի աշխարհագրական դիրքը գլոբուսի վրա շատ դժվարությամբ է երևում։ Ինձ չի հետաքրքրում ոչ մի քոմենթ՝ գրված ֆեյքերի էջերից և անինքնասեր մարդկանց կողմից, կներեք չեմ ցածրանա, ուղղակի ունեմ արժանապատվություն և ինքնասիրություն, տրանսգենդեր չեմ և չեմ խախտել ոչ մի բարոյական արժեք, իմ մասին ֆիլմեր, կարծում եմ չեն նկարահանվի, ես այլասերություն չեմ տարածում։ Եվ վերջում պարզապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ինձ, սա անպատասխան չի մնա։ Երբեք ես չեմ ընդունել այլ երկրի դրոշի տակ գոտեմարտելու առաջարկը, որպեսզի իմ և հայ ազգի դրոշը բարձր պահեմ, բայց արի ու տես, որ երկրում տիրող իրավիճակից, դա չի գնահատվում։ |

Արցախցի Էրիկ Առստամյանը դարձել է բռնցքամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն
56523.02.2026, 23:18
Գարիկ Միքայելյանը 48 վայրկյանում 50 մետր է լողում՝ առանց ձեռքերի (տեսանյութ)
104523.02.2026, 10:58
Միլանի ձմեռային Օլիմպիական խաղերն ավարտվեցին
61723.02.2026, 00:00
Արթուր Ավետիսյանը՝ չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն
68721.02.2026, 22:48
Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում
80618.02.2026, 15:30
Կարինա Ակոպովայի և Նիկիտա Ռախմանինի ազատ ծրագիրը Միլանում (տեսանյութ)
97917.02.2026, 01:00
«Բավական չէ՞ օգտագործել Մխիթարյանի անունը». Հակոբ Բադալյան
93416.02.2026, 17:00
Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին
114016.02.2026, 15:30
