«Օսկար» մրցանակաբաշխությունը հետաձգվել է՝ պատմության մեջ 5-րդ անգամ

Ամերիկյան կինոակադեմիան հայտարարեց «Օսկար»-ի 94-րդ մրցանակաբշխության հետաձգման մասին։ Այն տեղի կունենա 2021թ․ ապրիլի 25-ին՝ փետրվարի 28-ի փոխարեն։ Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ հետաձգումը պայմանավորված է նկարահանումները ժամանակին ավարտելու և վարձույթում թողարկելու ցանկությամբ։ COVID-19-ի բռնկումն ազդել է բավականին շատ նախագծերի նախնական ժամանակացույցի վրա։
Ակադեմիան նաև ավելացրել է այն ժամանակահատվածը, որի ընթացքում ֆիլմը պետք է հայտնվի վարձույթում՝ անվանակարգ ստանալու համար։ Այժմ այդ «պատուհանը» կտևի 2020թ-ի հունվարի 1-ից մինչ 2021թ-ի փետրվարի 28-ը։ Նախկինում վեջնաժամկետը 2020թ-ի դեկտեմբերի 31-ն էր։
«Օսկար»-ի պատմության մեջ մրցանակաբաշխությունը հետաձգում են 4-րդ անգամ։ 1938թ-ին այն չեղարկել են Լոս Անջելեսի ջրհեղեղի պատճառով, 1968-ին՝ Մարտին Լյութեր Քինգի սպանության, իսկ 1986-ին՝ Ռոնալդ Ռեյգանի վրա սպանության փորձի պատճառով։
«Օսկար 2021»-ի իրադաձությունների ամսաթվերն են
• Մրցանակաբաշխության հավակնորդների ցուցակի հրապարակում - փետրվարի 9, 2021թ.,
• Հավակնորդների քվեարկության սկիզբ - մարտի 5, 2021թ.,
• Հավակնորդների քվեարկության ավարտ – մարտի 10, 2021թ.,
• Հավակնորդների հայտարարում - մարտի 15, 2021թ.,
• Հաղթողների քվեարկության սկիզբ - ապրիլի 15, 2021թ.,
• Հաղթողների քվեարկության ավարտ - ապրիլի 20, 2021թ.,
• Մրցանակների հանձնման արարողություն - ապրիլի 25, 2021թ.
Հոնիսի 12-ին կինոակադեմիան հայտարարեց, որ «Լավագույն ֆիլմ» անվանակարգին հավակնելու է միայն 10 ֆիլմ։ Մինչ այս այդ թիվը տարեցտարի փոփոխվել է։ Անվանակարգի մասնակցության կանոնները մնացել են անփոփոխ։
Ապրիլի վերջին՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին կինոակադեմիան կանոնոնների մեջ ժամանակավոր փոփոխություններ է մտցրել, որոնցով նույնիսկ այն ֆիլմերը, որոնք միայն առցանց հարթակների համար են թողարկվել, նույնպես կարող են մասնակցել մրցանակաբաշխությանը։

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
293Երեկ, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
27309.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
28009.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
53207.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
50907.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
84201.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
82901.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
83601.11.2026, 21:12