Շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

4 ակումբ ստացավ ՀՀ Առաջին խմբում հանդես գալու իրավունք, ևս 6 ակումբի դիմումները մերժվեցին

4 ակումբ ստացավ ՀՀ Առաջին խմբում հանդես գալու իրավունք, ևս 6 ակումբի դիմումները մերժվեցին
46
Հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ., 19:25

Հունիսի 25-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ: Նիստը նախապես նշանակված էր ս.թ. ապրիլի 13-ին, սակայն, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, հետաձգվել էր: Դիմորդ ակումբները հնարավորություն էին ստացել ավելի լավ պատրաստվելու գործընթացին:

Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացի 10 թեկնածուների՝ «Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս», «Նորավանք», «Լեռնային Արցախ», «Սևան», «Վեստ Արմենիա» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի՝ Առաջին խմբի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 4-ին՝ «Նորավանք ՖԱ», «Լեռնային Արցախ ՖԱ», «Սևան ՖԱ», «Վեստ Արմենիա ՖԱ»: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2020/2021թթ. մրցաշրջանի ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը:

Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների արտոնագրման դիմումները հետևյալ հիմքերով՝

«ՖԱ Անի» ՀԿ - ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 15-ով, 22.02-ով, 26-ով, 27-ով, 28-ով, 31-ով, 32-ով, 33-ով, 35-ով, 36-ով, 37-ով սահմանված պահանջները և չի համապատասխանել ենթակառուցվածքային, մարզական և կադրային ու վարչական չափանիշներին:

«ՖԱ Արագած» ՀԿ - ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 44-ով սահմանված պահանջները և չի ներկայացրել իրավական խմբի կառուցվածքում ընդգրկված և ակումբի ֆինանսավորող կողմ հանդիսացող ընկերության մասին բավարար և հիմնավոր տեղեկատվություն:

«ԴՖԱ» ՓԲԸ («Դիլիջան ՖԱ») - ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 44-ով սահմանված պահանջները և ՀՖՖ Արտոնագրման բաժին է ներկայացրել ոչ հավաստի տեղեկատվություն ակումբի իրավական խմբի կառուցվածքի և ֆինանսավորող կողմի մասին:

«ՖԱ Ինտեր» ՍՊԸ - ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 19-ով և 44-ով սահմանված պահանջները: Ակումբի ֆուտբոլիստների պայմանագրերը չեն համապատասխանում ՖԻՖԱ-ի Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգի դրույթներին: Ակումբը չի ներկայացրել իրավական կառուցվածքի և ֆինսանավորման աղբյուր հանդիսացող ընկերության մասին բավարար տեղեկատվություն:

«Մասիս ՖԱ» ՍՊԸ - ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 44-ով սահմանված պահանջները և ՀՖՖ Արտոնագրման բաժին է ներկայացրել ակումբի անվստահելի իրավական խմբի կառուցվածք, ինչպես նաև ֆինանսական աղբյուրների մասին անվստահելի և ոչ բավարար տեղեկատվություն:

«ՖԱ Տորպեդո» ՍՊԸ - ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 44-ով սահմանված պահանջները և ՀՖՖ Արտոնագրման բաժին է ներկայացրել ակումբի անվստահելի իրավական խմբի կառուցվածք, ինչպես նաև ֆինանսական աղբյուրների մասին անվստահելի և ոչ բավարար տեղեկատվություն:

Արտոնագրման դիմումներիի մերժման արդյունքում նշված 6 ակումբների առաջին թիմերը հնարավորություն չեն ունենա մասնակցել ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի 2020/21թթ. առաջնությանը: Ակումբներն իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումն աշխատանքային 5 օրվա ընթացքում՝ սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):

Ավելացնենք, որ չնայած ՀՖՖ արտոնագրման կոմիտեի՝ մարտի 9-ին կայացած նիստի ընթացքում մերժվել էր «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի՝ ՀՀ Բարձրագույն խմբի հաջորդ մրցաշրջանի մասնակցության իրավունք տվող Ազգային արտոնագիրը, սակայն համաձայն ՀՀ Առաջին խմբի արտոնագրման կանոնակարգի՝ ակումբն իրավունք էր ստացել մասնակցելու ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման մրցաշրջանին:

«Վան» և «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբներին ՀՖՖ արտոնագրման կոմիտեի՝ մարտի 9-ին կայացած նիստում շնորհվել էր ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության

մասնակցության իրավունք ընձեռող Ազգային արտոնագիր: Վերոնշյալ երկու ակումբներից մարզական չափանիշներով ՀՀ Բարձրագույն խմբի ուղեգիր չնվաճած ակումբը, Ազգային արտոնագրի հիման վրա, ավտոմատ կերպով իրավունք կստանա մասնակցելու ՀՀ Առաջին խմբի 2020/2021 մրցաշրջանի առաջնությանը: