ՀՖՖ նախագահը դիմել է ակումբների նախագահներին
![]() 403 Շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ., 12:25 Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաջորդ մրցաշրջանի 2 ձևաչափ, հայ և օտարերկրացի ֆուտբոլիստների մասնակցության 3 տարբերակ: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների նախագահներին: Շահագրգիռ քննարկում ծավալելու առաջարկով և ակնկալիքով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից առաջարկվել է 2 տարբերակ. 1. ՀՀ Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությանը մասնակցում են 10 թիմեր, որոնք խաղում են 4 շրջանով, անցկացնում են 36-ական հանդիպում՝ գումարած ՀՀ VBET Գավաթի խաղարկության հանդիպումներ՝ յուրաքանչյուր փուլում մեկական: Այս պարագայում առաջնությունն անցնելու է խտացված գրաֆիկով, քանի որ աշնանը անցկացվելու են նաև Հայաստանի ազգային հավաքականի 7 կամ 8 հանդիպումներ։ Նման ընտրության դեպքում առաջնության առաջին հատվածը կշարունակվի մինչև դեկտեմբերի 10-ը, իսկ շաբաթվա կեսին անցկացվող տուրերի քանակը կլինի բավականին մեծ։ Գրաֆիկի խտությունը կախված է լինելու նաև հայաստանյան թիմերի եվրագավաթային մասնակցությունից։ Նման տարբերակի կիրառման դեպքում առաջնությունը չի կարող մեկնարկել ավելի ուշ, քան օգոստոսի 7-ը։ 2. 10 թիմեր խաղում են 3 շրջանով՝ անցկացնելով 27-ական հանդիպում, գումարած ՀՀ VBET գավաթի խաղարկության հանդիպումներ՝ յուրաքանչյուր փուլում՝ երկուական։ Երրորդ շրջանի հանդիպումները կլինեն վիճակահանությամբ։ Նման տարբերակի կիրառման դեպքում առաջնությունը չի կարող մեկնարկել ավելի ուշ, քան օգոստոսի 14-ը։ Անդրադառնալով օտարերկրացի ֆուտբոլիստների սահմանափակմանը՝ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ մինչև 2018/19 մրցաշրջանը Հայաստանում երբևէ չի եղել խաղի հայտացուցակում կամ հիմնական կազմում օտարերկրացի ֆուտբոլիստների սահմանափակման և ոչ մի նորմ (բացառությամբ օտարերկրացի դարպասապահների՝ կարճ ժամանակով գործած սահմանափակման)։ Ընթացիկ մրցաշրջանում կիրառվեց որոշակի սահմանափակում, այն է՝ Բարձրագույն խմբում խաղի հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 7-ը պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ: Համաձայն ԵԱՏՄ միջպետական պայմանագրի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները Հայաստանում ունեն աշխատանքային նույն իրավունքները: Այս իրավիճակը հաշվի առնելով և ելնելով հայկական ֆուտբոլի ընդհանուր շահերից՝ ակումբների նախագահներին առաջարկվել է Բարձրագույն խմբի առաջնությունում ֆուտբոլիստների մասնակցության մի քանի տարբերակներ. 1. Խաղի հայտացուցակում նվազագույնը 9 ֆուտբոլիստներ (23-ից) պետք է լինեն Հայաստանում մարզված (այն ֆուտբոլիստներն են, ովքեր 15 տարեկանից մինչ 21 տարեկանը գրանցված են եղել ՀՀ տարածքում գրանցված որևէ ակումբում կամ ակումբներում նվազագույնը 3 խաղաշրջան), որոնցից 2-ը՝ մինչև 23 տարեկան: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված 2 ֆուտբոլիստ: Այս դրույթը չպահպանելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն: 2. Խաղի հայտացուցակում նվազագույնը 10 ֆուտբոլիստներ (23-ից) պետք է լինեն Հայաստանում մարզված, որոնցից 2-ը՝ մինչև 23 տարեկան: Այս դրույթը չպահպանելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն: 3. Խաղի հայտացուցակում նվազագույնը 9 ֆուտբոլիստներ (23-ից) պետք է լինեն Հայաստանում մարզված, որոնցից 2-ը՝ մինչև 23 տարեկան: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված 3 ֆուտբոլիստ: Այս դրույթը խախտելու դեպքում ակումբը տուգանվում է խաղի հայտացուցակում Հայաստանում մարզված 9-ից պակաս յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար 1000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ խաղադաշտում Հայաստանում մարզված միաժամանակ 3-ից պակաս յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար՝ 2000 ԱՄՆ դոլարի չափով: Գումարը կուտակվելու է հատուկ հաշվեհամարի վրա և ամբողջապես ուղղորդվելու է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր թիմ կարող է խաղադաշտ դուրս բերել անսահմանափակ թվով արտասահմանցի ֆուտբոլիստների, ինչը, սակայն, կբերի ֆինանսական տույժերի։ ՀՖՖ-ն լիահույս է, որ ակումբները մինչև հուլիսի 6-ը կներկայացնեն ինչպես իրենց տեսակետներն առաջարկվող տարբերակների վերաբերյալ, այնպես էլ իրենց սեփական առաջարկ/տարբերակները: ՀՖՖ-ն պատրաստ է լայն քննարկման առարկա դարձնել վերոնշյալ հարցերը՝ փորձելով գտնել հայաստանյան ակումբային ֆուտբոլում ստեղծված իրավիճակին համարժեք ամենաօպտիմալ լուծումները։ Այս մասին տեղեկանում ենք ֆեդերացիայի պաշտոնական կայքից։ |
Հայաստանի պարա սեղանի թենիսի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը
29119.10.2025, 16:24Հայաստանի հավաքականների կազմերը հայտնի են
27819.10.2025, 13:42«Արթուր Թավաքալյանին կանգնեցրել էին ընտրության առաջ»․ Արսեն Նիկողոսյան
74117.10.2025, 12:241 զոհ, 1 վիրավոր․ Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը
24117.10.2025, 10:12«Հավաքականի ավագը երկրպագուներից ներողություն խնդրել պատրաստվո՞ւմ է»․ Հակոբ Բադալյան
31215.10.2025, 20:54«Քանի դեռ անտեսվում են խնդիրները, մեր ազգային հավաքականից չպետք է հրաշք սպասել»․ Թաթուլ Հակոբյան
28815.10.2025, 10:18«Տիգրան Բարսեղյանի սխալը ճակատագրական էր»․ Էդուարդ Շարմազանով
25415.10.2025, 10:12ՀՖՖ ղեկավարությունն անգործության է մատնվել. «Ժողովուրդ»
21515.10.2025, 09:00