«Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու համար». Զախարովա
![]() 1171 Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 21:40 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը. փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կամ այլ մակարդակով, Զախարովան ասել է, որ այս պահին ինքը տեղեկություն չունի այդ մասին: «Եթե լինի տեղեկություն առաջիկայում նախարարների հնարավոր հանդիպման մասին, մենք, անշուշտ, ժամանակին կհաղորդենք լրատվամիջոցներին: Այս պահին ես այդպիսի տեղեկություն չունեմ»,- նշել է Մ. Զախարովան: «Կարող եմ ասել, որ ՌԴ ԱԳ նախարարությունը, պաշտպանության նախարարությունն աշխատում են ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու և այն կարգավորելու նպատակով»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
