Կյանքից հեռացել է վաստակավոր մարզիչ Աշոտ Սարիբեկյանը

2020 թվականի հուլիսի 15-ին կյանքից հեռացել է վաստակավոր մարզիչ Աշոտ Գուրգենի Սարիբեկյանը:
Նա ծնվել է 1932 թվականին Թբիլիսիում, որտեղ և սկսվել է նրա ֆուտբոլային ուղին: Տեղափոխվելով Երևան՝ 1948-1951 թվականներին սովորել է Մռավյանի անվան դպրոցում: 1953-55թթ. եղել է Իժևսկ քաղաքի «Զենիթ» ակումբի ֆուտբոլի թիմի կիսապաշտպան:
1955 թվականին, ընդունվելով Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ, ներկայացնում է ՖԻՄԱ-ի ֆուտբոլային թիմը, որի կազմում երկու տարի անց դառնում է Խորհրդային Միության ֆիզկուլտ ինստիտուտների ֆուտբոլային առաջնության չեմպիոն:
Ուսումն ավարտելուց հետո 1959 թվականին աշխատանքի է ընդունվում Երևանի մանկապատանեկան ֆուտբոլի դպրոց՝ նախ որպես մարզիչ, այնուհետև՝ դպրոցի ուսմասվար:
1981-1982 թվականներին որպես մարզիչ աշխատանքի է հրավիրվում Երևանի «Արարատ» թիմ: Իսկ 1982-ին վերադառնում վերադառնում հարազատ դպրոց, որտեղ և աշխատում է մինչև 2004 թվականը՝ զբաղեցնելով ուսմասվարի, այնուհետև՝ փոխտնօրենի պաշտոններ:
Աշոտ Սարիբեկյանը հայկական և համաշխարհային ֆուտբոլին տվել է այնպիսի մարզիկներ, ինչպիսիք են Սուրեն Մարտիրոսյանը, Խորեն Հովհաննիսյանը, Աշոտ Խաչատրյանը, Հունան Պողոսյանը և ուրիշներ: Իսկ նրա մարզած Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականը1984-ին դարձել է Խորհրդային Միության գավաթակիր:

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24818.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
32517.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
34317.10.2026, 18:54
Արթուր Ալեքսանյանը վիրահատվել է
37317.10.2026, 12:24
Տիգրան Կարապետյանը պոկում վարժությունում ոսկե մեդալ նվաճեց
34116.10.2026, 22:18
Հայաստանի դատապարտյալների շախմատի հավաքականը՝ աշխարհի առցանց առաջնության արծաթե մեդալակիր (տեսանյութ)
32216.10.2026, 20:24
Եվրոմիությունը քննարկում է ռուս մարզիկների դեմ պատժամիջոցները
136015.10.2026, 18:19
Նարեկ Գրիգորյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն
46714.10.2026, 22:30