Վարդան Մինասյանը հեռացել է «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

«Արարատ-Արմենիա» ակումբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հուլիսի 15-ին ավարտվեց Վարդան Մինասյանի և մեր ակումբի միջև կնքված պայմանգիրը՝ կողմերը համատեղ որոշում կայացրեցին չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը:
Վարդան Մինասյանը գլխավորում էր թիմը 2018-ից: «Արարատ-Արմենիան» մարզչի գլխավորությամբ անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-քի և կրել 14 պարտություն:
Երկամյա աշխատանքի ընթացքում, Վարդան Մինասյանի գլխավորած թիմը երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ սուպերգավաթակիր և հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ:
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Մինասյանին և իր մարզչական շտաբին համատեղ աշխատանքի և գրանցած հաջողությունների համար:
Շնորհակալ ենք, Մինասյա՛ն:
Մաղթում ենք հաջողություն:
Ստորև ներկայացնում ենք Վարդան Մինասյանի խոսքը. «Ավարտվեց երկամյա իմ համատեղ աշխատանքը «Արարատ-Արմենիայի» հետ։ Այս ժամանակահատվածում մենք կարողացանք երկու անգամ դառնալ Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ նվաճել սուպերգավաթ, և իհարկե հաջողություններ գրանցեցինք եվրոգավաթներում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի սեփականատիրոջը, ողջ անձնակազմին, երկրպագուներին, և իհարկե թիմի ֆուտբոլիստներին հաջող աշխատանքի համար։
Ակումբին մաղթում եմ նորանոր հաջողություններ»»:

Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
9612:12
Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ կտրել-անցել է Սևանա լիճը (տեսանյութ)
239Երեկ, 09:30
«Տեսեք՝ ինչ սիրուն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
31213.09.2026, 13:36
Համացանցում հայտնվել են Էրդողանի՝ բասկետբոլ խաղալու կադրերը (տեսանյութ)
98311.09.2026, 14:31
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնակցի 13 մարզիկ (լուսանկար)
60510.09.2026, 16:42
«Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Արամ Գյուլբուդաղյանը
74408.09.2026, 21:24
«Արարատ-Արմենիա»-ի հայտացուցակն ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի խաղարկության լիգայի փուլի հանդիպումների համար
184006.09.2026, 19:13
Մարիա Ազիզյանը՝ ITF-ի J60 միջազգային մրցաշարի հաղթող
88805.09.2026, 22:48