«Երևի տեղն է թարմացնելու հարևան երկրի միապետի հիշողությունը». Սենոր Հասրաթյան

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ալիևի հնչեցրած՝ «Կռվե՛ք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք, թե ով կհաղթի» հայտարարությանը․ «Երեկ հարևան երկրի միապետը հանդես եկավ հերթական ամպագոռգոռ հայտարարությամբ, որում, մասնավորապես, օգտագործեց հետևյալ բառամթերքը. «...Երբ մենք Հայաստանին հասցրինք կործանիչ հարված, նրանք իսկույնևեթ վազեցին Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) պաշտպանություն խնդրելու...» Եզրափակելով՝ նաև հոխորտաց. «...Կռվիր մեզ հետ դեմ առ դեմ, կտեսնենք, թե ով կհաղթի...»։
Դե ինչ, երևի տեղն է թարմացնելու հարևան երկրի միապետի հիշողությունը: Հատուկ նրա համար ասեմ, որ մենք արդեն առիթ ունեցել ենք դեմ առ դեմ հանդիպելու մեծ մարտադաշտում: Խոսքը, մասնավորապես, Արցախյան առաջին պատերազմի մասին է: Այն պատերազմի, որում հենց ադրբեջանական կողմն է օգտվել թուրքական, չեչենական, աֆղանական և ուկրաինական վարձկանների ծառայություններից, բայց, ինչպես ինքը կասեր, ջախջախիչ հարված ստանալով՝ հետ է շպրտվել: Իհարկե, Իլհամ միապետը չի կարող սա հիշել, և գիտե՞ք ինչու, որովհետև երբ ադրբեջանական «ամենազոր» բանակը և վերջինիս աջակցող օտարերկրյա վարձկանները մարտագծի տարբեր հատվածներում ջախջախիչ հարվածներ էին ստանում իրենց դեմ առ դեմ կանգնած Հայոց բանակից, հայր Ալիևի դասալիք որդին Ստամբուլի գիշերային խաղատներում «ոսկե երիտասարդությանը» հարիր ժամանակ էր անցկացնում... Եվ միայն հայրենիք վերադարձավ այն ժամանակ, երբ իր հոր խնդրանքով Մոսկվան կանգնեցրեց հայերի հաղթարշավը... Ահա սա է պարոն միապետ պաշտպանություն մուրալու ամենացցուն օրինակը, որն ի դեպ կրկնվեց նաև քո օրոք՝ 2016թ. ապրիլին... Իսկ ինչ վերաբերում է հայերի կողմից «ՀԱՊԿ-ից պաշպանություն խնդրելու» մասին քո բարբաջանքին, ապա ամենից լավը դու գիտես, որ դրա անհրաժեշտությունը չկար ու չէր կարող լինել, քանի որ մենք գերադասում ենք հենց դեմ առ դեմ կռվել...»։

Զելենսկին հավանական է համարում հանդիպել Պուտինի հետ G20 գագաթնաժողովի ժամանակ
10117:42
«Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը բռնաճնշումն է»․ Տիգրան Աբրահամյան
5616:48
«Քանի դեռ չունենք որակյալ էլիտաներ, մնացած ամեն հնարավորություն անիմաստ է»․ Արա Պողոսյան
6016:36
«Եվրոպական շրջադարձի «եվրասիական-հապկ» լուսանկարը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
8415:18
«Ինչո՞ւ փոխվեց Նիկոլի խոսույթը»․ Արմեն Հովասափյան
9514:30
«Ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20-ի գագաթնաժողովին»․ Թրամփ
15414:00
Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները
9913:24
«Պատերազմը եղել է Ալիևի կյանքի առաքելությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
8913:12