#Vivarobet-ը հրաժարվում է քաղաքացուն հանձնել շահած ավտոմեքենան

Օրերս MAMUL.am-ի խմբագրություն է ահազանգել քաղաքացի Ա․Ա-ն և տեղեկացրել, որ vivarobet-ի հաջողակ ակցիայով շահել է ավտոմեքենա, սակայն, ընկերությունը հրաժարվում է տրամադրել շահումը։ «Ես vivarobet ՀաջողԱկ ակցիայով շահել եմ ավտոմեքենա հավաքելով բոլոր դետալները։ Սակայն շահումս չեն տրամադրում և ասում են որ տեխնիկական սխալ է։ Երբ զանգահարեցի իրենց գրասենյակ հավաստիացրին որ ոչ ոք չի շահել ուղղակի հաղորդագրություններ է գնացել մի քանի հարյուր հոգու։ Իսկ այսօր արդեն ասում են, որ մեկը շահել է, իսկ մյուսներին հաղորդագրություն է գնացել։ Ի վերջո ինձ փոխանցեցին 5000 դրամ և 130 ձրի պտույտ և այդքանով փակեցին հարցը», - նշում է քաղաքացի Ա․Ա-ն։
Հատկանշական է, որ ընկերության աշխատակիցը, քաղաքացու հետ գրագրության ընթացքում նշում է, որ տեղի ունեցածի մասին ինքը չի կարող տալ որևէ «տրամաբանական բացատրություն»։
Հավելենք, որ քաղաքացին մեզ է տրամադրել նաև նշված փաստը հաստատող լուսապատճեններ, որոնք ներկայացնում ենք ստորև։
Հիշեցնենք, որ MAMUL.am-ը մի քանի անգամ անդրադարձել է նշված ընկերության կողմից օգտատերերի հաշիվներից գումար հափշտակելու, ինչպես նաև, հին խաղերի վրա խաղադրույքներ ընդունելու մասին ահազանգերին։
Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե դուք ևս առնչվել եք նման կամ այլ խնդրի այս ընկերության կողմից, խնդրում ենք գրել նամակ։
Տեղեկությունների տրամադրող անձի գաղտնիությունն ապահովվում է։






Վրաստանում ձերբակալվել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 80 անձ
3222:54
«Եթե պետական մարմինների թերացումներ են եղել, դրանք պետք է քննության առարկա դառնան»․ Մհեր Կարագոզյան
6820:00
Ընկերոջը հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդը ձերբակալվել է
8918:12
«Մակրոնների ժողովրդավար դիմակների տակ թաքնված է անհանդուրժող բռնապետը»․ Սերգեյ Սարգսյան
9816:06
«Կալանավայրում երբեմն իրականանում են երազանքներդ»․ Անդրանիկ Թևանյան
9815:12
Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է
9915:00
«Այս երևույթները մեր հասարակությանը պատած բարոյական ճգնաժամի լավագույն ցուցիչներն են»․ Մհեր Հակոբյան
8414:24
«Գյուղապետն ինչ աստիճանի ստրկամիտ լինի, որ համագյուղացու վրա կրակեն, ասի՝ ամեն ինչ հանգիստ է»․ Արեգ Սավգուլյան
8914:12