Ավտոմեքենաների ամենամեծ շուկայում առևտուր չկա. ծավալները պակասել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին ավտոմեքենաների առևտրի ծավալները կազմել են 42 մլրդ 489 մլն 100 դրամ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 10.2 տոկոսով պակասել է: Հայաստանի ավտոմեքենաների ամենամեծ շուկայում, ինչպես ասում են, առևտուրը չկա: Պատճառը ոչ միայն կորոնավիրուսն է, այլև այն է, որ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, այս տարեսկզբից ավտոշուկա ոտք չեն դրել:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիսին մանրածախ առևտրի շրջանառությունն ևս նվազել է՝ կազմելով 14.2 տոկոս: Ի դեպ, մեծածախ առևտրի շրջանառությունն այս տարվա 6 ամիսներին պակասել է 8 տոկոսով: Բայց, ըստ մասնագետների, այս ցուցանիշները սպասելի էին, քանի որ Հայաստանում վերջին մի քանի ամիսներին լարված է. կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը չէր կարող չազդել առևտրի և բիզնեսի վրա»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ավտոմեքենայով տեղաշարժվելը մի փոքր շքեղություն պետք է դառնա». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
17609.11.2026, 15:01
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
29909.11.2026, 12:48
«Երևանի քաղաքապետարա՛ն, դիտարկեք առաջարկս». Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
62506.11.2026, 11:12
Ինչ պայմաններում են երթևեկում Երևանի երթուղային ավտոբուսների ուղևորները (տեսանյութ)
67905.11.2026, 22:24
«ՔՊ-ի գաղափարական աղվեսի գլուխը». Հովհաննես Իշխանյան
73104.11.2026, 22:30
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
68204.11.2026, 21:54
«Իսկ ո՞վ պետք է փոխի վարորդների վարքագիծը». Հակոբ Բադալյան
54704.11.2026, 16:36
«Ժամը 10:30-17:00-ը Երևանում ավտոմեքենա վարելու համար պետք է վարձավճար սահմանվի տարեկան 1,5 միլիոն դրամ». Գեղամ Նազարյան
61203.11.2026, 19:36