«Եթե ինքնաթիռում նրան մի գդալ շաքար տային, ոչինչ չէր պատահի». Մարգարիտա Սիմոնյան
![]() 1923 Ուրբաթ, 21 օգոստոսի, 2020 թ., 15:25 RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Նավալնիի հետ կապված դեպքին, գրել է. «Չեք հավատա, բայց դեռ երեկ ես տանն ասացի, որ Նավալնիի մոտ հիպոգլիկեմիա է: Դա այն է, երբ արյան մեջ կտրուկ նվազում է շաքարի մակարդակը: Ինձ մոտ ևս այդպես է լինում, երբ երկար ժամանակ քաղցած եմ մնում: Օգնում է միայն գլյուկոզայի ընդունումը: Եթե ինքնաթիռում նրան մի գդալ շաքար տային, ոչինչ չէր պատահի: Բժիշկները վաղուց ինձ բացատրել են այդ խնդիրը... Մորաքույրս այդպես մահացավ՝ հիպոգլիկեմիայից դուրս չեկավ: Բոլորին առողջություն»: Տեղեկացնենք, որ Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին այսօր հայտնել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիմնական ախտորոշումը հետևյալն է՝ նյութափոխանակության խանգարում, որը հանգեցրել է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկման: Գլխավոր բժշկի տեղակալ Անատոլիյ Կալինիչենկոն էլ լրագրողներին ասել է, որ Նավալնիի օրգանիզմում հետազոտությունը թույնի հետքեր չի հայտնաբերել: Ավելի վաղ Նավալնիի կինը՝ Յուլյան, հայտնել էր, որ տրանսպորտային ոստիկանությունը հայտնաբերել է այն նյութը, որով թունավորել են իր ամուսնուն։ «Նավալնիի օրգանիզմում թույն է հայտնաբերվել՝ մահացու վտանգավոր ոչ միայն նրա համար, այլև՝ շրջապատի մարդկանց»,- հավելել էր «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» տնօրեն Իվան Ժդանովը: |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
