«Փյունիկ»-ի հայտարարությունը՝ ոստիկանների և ֆուտբոլիստների մասնակցությամբ սկանդալային միջադեպի մասին

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ. «Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, երեկ Երևանում տեղի է ունեցել միջադեպ երկու երիտասարդների և ոստիկանության աշխատակիցների միջև։
Համացանցում ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ միջադեպին մասնակից են եղել «Փյունիկ» ՖԱ-ի մի քանի ֆուտբոլիստներ։
Ակումբը ցանկանում է նշել, որ մտահոգված է կատարվածի առիթով և ակտիվ համագործակցում է ոստիկանության և իրավաբանների հետ։ Ցանկանում ենք նշել, որ միջադեպին մասնակից է եղել «Փյունիկի» միայն 1 ֆուտբոլիստ։
Տարածված այն լուրերը, որ Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը նույնպես իրենց մասնակցությունն են ունեցել միջադեպին և ֆուտբոլիստները գտնվել են ոչ սթափ վիճակում, չեն համապատասխանում իրականությանը, ինչի մասին վկայում են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածած հայտարարությունները։
«Փյունիկ» ՖԱ-ն կհետևի հետաքննության ընթացքին»։

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
115Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
155Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
22001.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
21701.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
32331.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
40330.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
195727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
64527.10.2026, 19:30